Թուրքիան կրկին հետաձգել է գազային հանգույցի հարցով գագաթնաժողովը

Լուրեր

26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան կրկին հետաձգել է Ստմաբուլյան գազային գագաթնաժողովը, որը նախատեսված էր մարտի 22-ին։ Այս ամիս այն չի անցկացվի, ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աղբյուրը։

«Այո՛, այս պահին հայտնի է, որ այն չի կայանա մարտի 22-ին։ Հնարավոր ժամկետ չի նշվում»,- ասել է աղբյուրը։

Հավելենք, որ Թուրքիան արդեն մեկ անգամ հետաձգել էր գագաթնաժողովը՝ փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժերի պատճառով։

Մինչ այդ, Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը հայտնել էր փետրվարի 14-15-ը Ստամբուլում անցկացվելիք գազի հարցով գագաթնաժողովի մասին (Istanbul Gas Summit), որին մասնակցելու էին Մերձավոր Արևելքի, Միջերկրական և Կենտրոնական Ասիայի երկրները, ինչպես նաև սպառողներ Եվրոպայից։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հանդես էր եկել Սև ծովի հատակով Ռուսաստանից Թուրքիա լրացուցիչ գազատարներ անցկացնելու, ինչպես նաև ԵՄ սահմանին թուրքական տարածքում գազային հանգույց ստեղծելու նախաձեռնությամբ։

Էմմա Չոբանյան