Վիճաբանություն Խանջյան փողոցում․ 29-ամյա տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Մարտի 4-ին, ժամը 20.04-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդումներ են ստացվել, որ Խանջյան փողոցում դանակահարված մարդ կա: Հաջորդ հաղորդումը ժամը 20.30-ին 1-ին համալսարանական հիվանդանոցից էր. Խանջյան փողոցից «մարմնի բազմակի հատվածների կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել անձն անհայտ մի տղամարդ․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Հիվանդանոց օպերատիվ-քննչական խումբ է մեկնել: Անձնական խուզարկությամբ 29-ամյա երիտասարդի գրպանում հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող 1,52 գրամ զանգված:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 20.00-ին Խանջյան փողոցի հյուրանոցի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երևանցի 20-ամյա երիտասարդը, կյանքից զրկելու նպատակով, դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել հիվանդանոց տեղափոխված 29-ամյա երիտասարդին, որը Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի բնակիչ է:

Կենտրոնականի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 5-ին, ժամը 01.40-ին, 20-ամյա երիտասարդին Կոմիտասի պողոտայում հայտնաբերել, ձերբակալել և ներկայացրել են նախաքննական մարմին:

Ժամը 03.00-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 29-ամյա երիտասարդը մահացել է:

Կատարվում է նախաքննություն: