Բելառուսում զանգվածային խուզարկություններ և ձերբակալություններ են․ իրավապաշտպաններն ահազանգում են

Լուրեր

24.02.2026 | 15:34
Զելենսկին առաջին անգամ ցուցադրել է նախագահական բունկերը, որտեղ անցկացրել է պատերազմի առաջին ամիսները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 15:25
Իտալիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում խաղացող ֆուտբոլիստները՝ կանանց Հայաստանի հավաքականում
24.02.2026 | 15:16
Դատարանը մերժել է Հյուսիս-հարավ ճանապարհի՝ Երևանով անցնող հատվածի հողամասի սեփականատիրոջ հայցը
24.02.2026 | 15:05
Կոկաինի գործով նիստը, որով ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը մեղադրյալ է, հետաձգվեց
24.02.2026 | 15:01
«Մարտի 1»-ի գործով հնարավոր է նոր մեղադրյալներ լինեն // Ձերբակալվել է 143 մանկապարտեզի տնօրենը․ ԼՈՒՐԵՐ
24.02.2026 | 14:52
ԿԸՀ-ն սահմանել է ԱԺ ընտրությունների ծախսերի նախահաշիվը՝ 4 մլրդ 451 մլն 688 հազար դրամ 
24.02.2026 | 14:44
Թեհրանն ու Բաքուն համապարփակ համագործակցության փաստաթուղթ են ստորագրել
24.02.2026 | 14:38
Հայաստանում ավտոմոտոսպորտի ոլորտում ձևավորել է մասնագիտական ներուժ․ FIA-ի գլխավոր քարտուղար
24.02.2026 | 14:27
Հայտնի է դարձել՝ ինչ է Մեսին ասել մրցավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 14:19
Ձերբակալվել է 143 մանկապարտեզի տնօրենը
24.02.2026 | 14:14
Բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան շենքի մոտ․ լրանում է Ուկրաինայի վրա հարձակման 4-րդ տարելիցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 14:02
Քոչարյանին և երկու օլիգարխներին պետք է զրո քվե տա ժողովուրդը. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 13:53
Ուսումնասիրում ենք «Իմ քայլը» հիմնադրամի, «Ուժեղ Հայաստանի» առաջարկները. ՀԿԿ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 13:42
«Այսօր լրանում է ուղիղ չորս տարին, ինչ Պուտինը երեք օրում գրավում է Կիևը». Զելենսկի
24.02.2026 | 13:31
Առաջարկվում են տուրքի նոր տեսակներ՝ մշակութային արժեքների արտահանման գործընթացների իրականացման համար
Բոլորը

Բելառուսում իրավապահները զանգվածային խուզարկություններ են իրականացնում։ Կասկածի տակ են բոլոր նրանք, ովքեր վերջին 3 տարիներին հետապնդվել են վարչական-քաղաքական հոդվածներով։ Այս մասին հայտնել է «Գարուն» իրավապաշտպան կազմակերպությունը։

Իրավապաշտպանները նշում են, որ ուժայինների նման զանգվածային գործողությունների պատճառ է դարձել Բելառուսի «Մաչուլիշչի» օդանավակայանում ռուսական А-50 ռադիոտեղորոշիչ ինքնաթիռի շարքից դուրսբերումը։

«Երեկ և այսօր Մինսկի մարզում Պետական անվտանգության կոմիտեի աշխատակիցները խուզարկություններ ու ձերբակալություններ են իրականացնում «Մաչուլիշչի»-ում շարքից դուրս բերված ինքնաթիռի պատճառով։ Պետական անվտանգության կոմիտեի աշխատակիցները ձերբակալում են բոլոր նրանց, ովքեր 2020-ից մինչ 2023 թվականները հետապնդվել են վարչական-քաղաքական հոդվածներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Իրավապաշտպանների նախնական տվյալներով՝ հայտնի է առնվազն 10 մարդու ձերբակալության մասին։ Խուզարկություններից հետո նրանց տեղափոխում են քննչական մեկուսարաններ։

Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին ռուսական հեռահար ռադիոտեղորոշիչ հայտնաբերման և կառավարման А-50 ինքնաթիռը Բելառուսի «Մաչուլիշչի» օդանավակայանում ենթարկվել էր ԱԹՍ-ի կողմից հարձակման։ ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունների համաձայն՝ գրոհի պատասխանատուները բելառուս պարտիզաններն են։

Տաթև Ֆռանգյան