2016-2023թթ․ Իսրայելից Ադրբեջան 92 թռիչք է եղել զենքի մատակարարումներով. Haaretz-ի հետաքննությունը

Լուրեր

26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
Բոլորը

Անցյալ հինգշաբթի ադրբեջանական բեռնատար ինքնաթիռը վայրէջք է կատարել իսրայելական օդուժի՝ Էյլաթից հյուսիս գտնվող «Օվդա» բազայում։ Երկու ժամ մնալուց հետո, ինչպես միշտ, հին «Իլյուշին-76» ինքնաթիռն օդ է բարձրացել, թռել կենտրոնական Իսրայելի վրայով, թռիչքը շարունակել հյուսիսային Թուրքիայով, այնուհետև մեկնել արևելք՝ վերադառնալով Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու:

Ւսրայելական Haaretz-ի հետաքննությունը, որը հիմնված է հանրությանը հասանելի ավիացիոն տվյալների վրա, ցույց է տալիս, որ վերջին յոթ տարիների ընթացքում ադրբեջանական Silk Way Airlines ավիաընկերության 92 բեռնատար ինքնառիթներ վայրէջք են կատարել «Օվդա»-ում՝ Իսրայելի միակ ավիաբազայում։

Իսրայելը ռազմավարական դաշնակցության մեջ է Ադրբեջանի հետ վերջին երկու տասնամյակների ընթացքում։ Երկիրը հիմնականում շիա մահմեդական Ադրբեջանին միլիարդավոր դոլարների զենք է վաճառում, իսկ դրա դիմաց Բաքուն, ըստ աղբյուրների,՝ Իսրայելին նավթ է մատակարարում և մուտք ապահովում դեպի Իրան:

Ըստ արտասահմանյան ԶԼՄ-ների՝ Ադրբեջանը թույլ է տվել «Մոսադ»-ին ստեղծել առաջնային մասնաճյուղ՝ վերահսկելու, թե ինչ է կատարվում Իրանում՝ Ադրբեջանի հարավային հարևանի մոտ, նույնիսկ ավիաբազա է պատրաստել՝ նախատեսված Իսրայելին օգնելու համար, եթե նա որոշի հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա։ Երկու տարի առաջ հրապարակված հաղորդագրություններում ասվում է, որ «Մոսադ»-ի գործակալները, որոնք գողացել են Իրանի միջուկային արխիվը, այն Ադրբեջանի տարածքով մաքսանենգ ճանապարհով տեղափոխել են Իսրայել:

Ադրբեջանական պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ տարիների ընթացքում Իսրայելը Բաքվին վաճառել է ամենաառաջադեմ սպառազինության համակարգեր՝ բալիստիկ հրթիռներ, հակաօդային պաշտպանության և էլեկտրոնային պատերազմի համակարգեր, կամիկաձե անօդաչու սարքեր և այլն։

Ադրբեջանական Silk Way-ը Ասիայի խոշորագույն բեռնափոխադրող ավիաընկերություններից է և, ըստ պաշտոնական փաստաթղթերի, ծառայում է որպես ենթակապալառու աշխարհի տարբեր Պաշտպանության նախարարությունների համար: Ընկերությունը շաբաթական երեք չվերթ է իրականացնում Բաքվի և իսրայելական «Բեն-Գուրիոն» միջազգային օդանավակայանի միջև Boeing 747 բեռնատարներով, իսկ անցյալ տարի այն ծավալով երրորդ ամենամեծ արտասահմանյան բեռնափոխադրողն էր «Բեն-Գուրիոն»-ում:

Հավելենք, որ այս ավիաընկերությունը սերտորեն կապված է նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի հետ։ Մասնավորապես, Ալիևի կրտսեր դուստրը՝ Արզու Ալիևան, Silk Way Bank-ի՝ Silk Way Holding-ի ֆինանսական թևի երեք սեփականատերերից մեկն է:

Առաջին անգամ բացահայտված թվերը ցույց են տալիս, որ 2016 թվականից ի վեր ադրբեջանական ընկերության Իլ-76 ինքնաթիռներն առնվազն 92 անգամ վայրէջք են կատարել «Օվդա» ավիաբազայուոմ, որը քաղաքացիական բեռնատար ինքնաթիռների համար արտասովոր վայր է: Silk Way-ը այն շատ քիչ ավիաընկերություններից է, որը վայրէջք է կատարում «Օվդա»-ում։ 2008 թվականին Silk Way-ը նույնիսկ չեխական լրատվամիջոցների հետաքննական զեկույցի կենտրոնում էր, որտեղ ասվում էր, որ Ադրբեջանին վաճառելու համար արգելված զենքերն այնտեղ են հասել՝ չնայած զենքի էմբարգոյին։

Ավիացիոն ոլորտի աղբյուրների համաձայն՝ Իսրայելի ավիացիոն օրենքն արգելում է պայթուցիկ նյութերի սովորական տեղափոխումը «Բեն-Գուրիոն» օդանավակայանից, քանի որ այն գտնվում է խիտ բնակեցված տարածքի սրտում։ Միակ օդանավակայանը, որտեղից թույլատրվում է պայթուցիկ ներկրել և արտահանել, Օվդայում գտնվող Իսրայելի ռազմաօդային ուժերի բազան է։

Սակայն 2013 թվականի հոկտեմբերին Իսրայելի Քաղաքացիական ավիացիայի վարչության ղեկավար Գիորա Ռոմը ստորագրել էր  բացառություն ենթադրող որոշում, որը թույլ է տալիս Silk Way ինքնաթիռներին թռչել պայթուցիկ նյութերով, որոնք «դասակարգվում են որպես վտանգավոր նյութեր, արգելված է թռչել», Օվդայից դեպի Բաքվի արվարձանների ռազմական օդանավակայան:

Silk Way-ի այս ինքնաթիռները թույլտվության տրամադրումից ի վեր վայրէջք են կատարել Օվդայում գրեթե 100 անգամ: Տվյալները ցույց են տալիս դեպի Բաքու թռիչքների աճի տեմպերը հատկապես 2016-ի կեսերին, 2020-ի վերջին և 2021-ի վերջին, որը համընկնում է Լեռնային Ղարաբաղում պատերազմի ու մարտերի ժամանակաշրջանների հետ։

Այս չվերթների ինքնաթիռներից մի քանիսը վայրէջք են կատարել Օվդայում՝ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության պաշտոնական կանչով: 2016-ին Silk Way-ին տրվել է ևս մեկ բացառություն՝ թույլատրելով շարունակել վայրէջք կատարել այստեղ, թեև նրա ինքնաթիռները չեն համապատասխանում իսրայելական ավիացիոն աղմուկի չափանիշներին։

Էմմա Չոբանյան