Հաշվարկելն այդքան բարդ աշխատա՞նք է․ քաղաքապետը՝ դպրոցների տանիքները հատուկ նյութով մշակելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քննարկվեց Շինարարության և բարեկարգման վարչությանը տված հանձնարարականը, որով նախատեսվել էր ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ մայրաքաղաքի հանրակրթական որոշ դպրոցների տանիքները տոգորման նյութերով մշակելու ուղղությամբ և զեկուցել արդյունքների մաիսն:

Վարչության աշխատակիցը զեկուցեց, որ  այդ ծառայության գնագոյացման հիմքերն ունենալու համար հարցում է կատարվել համապատասխան ծառայություններ իրականացնող երեք լիցենզավորված կազմակերպության, որոնցից պատասխանն ունելու դեպքում հայտը կուղարկվի քաղաքապետարանի գնումների վարչություն:

«Պարոն Թեմուրյան, եթե չեմ սխալվում, դուք հաշվարկել էիք, չէ՞, չեմ կարծում, թե այդքան բարդ աշխատանք է հաշվարկելը»,-Զորահավաքային հարցերի և քաղաքացիական պաշտպանության վարչության պետ Արկադի Թեմուրյանին դիմեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը

Թեմոյանը հաստատեց՝ հայտնելով, որ հետաքրքրվել են և պատրաստված բոլոր նյութերը շինբարեկարգման վարչությունում են:

«Հաջորդ գործակարգավարականին զեկուցեք, որ արդեն մրցույթ եք դրել… Չի կարա էլի՝ երկու հատ թիվ պետք է ասեն, թե ոնց են ներկելու»,-նշեց քաղաքապետը:

Մանրամասները՝ տեսանյութում։