Մեկնարկել են ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի կազմավորման աշխատանքները

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կարևորելով ՀՀ ոստիկանության գործունեության ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղությունների մշակմանը և այդ ուղղություններով որոշումների ընդունմանը հասարակությանը մասնակից դարձնելու անհրաժեշտությունը, գերակա համարելով հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդումը, ոստիկանության գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողություն սահմանելու, ինչպես նաև ոստիկանության գործունեության լայն հրապարակայնությունն ապահովելու նպատակով` գործունեության ավելի քան յոթ տարի դադարից հետո, ՀՀ ոստիկանության պետի նախաձեռնությամբ, մեկնարկել են ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի կազմավորման աշխատանքները. տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:

ՀՀ ոստիկանության պետի հրամանով արդեն իսկ հաստատվել է հասարակական խորհրդի աշխատակարգը: Ստեղծվող խորհրդակցական մարմինը գործառույթներ կիրականացնի.
հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման, հանցավորությանը հակազդելուն ուղղված պետական քաղաքականության իրականացման գործունեությանը քաղաքացիներին և հասարակական միավորումներին ներգրավելու,

քաղաքացիներին և հասարակական միավորումներին Ոստիկանության գործունեությանը վերաբերող առավել արդիական հայեցակարգերի, ռազմավարությունների, ծրագրերի, նախաձեռնությունների մշակմանը և քննարկմանը մասնակից դարձնելու,

Ոստիկանության գործունեությանը վերաբերող օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման,զանգվածային լրատվության միջոցներով Ոստիկանության գործունեությանը վերաբերող հարցերի քննարկման և այլ ոլորտներում:

Խորհրդի անհատական կազմում, որը հաստատում է խորհրդի նախագահը, ի պաշտոնե` ՀՀ ոստիկանության պետը, կընդգրկվեն առնվազն 15 անդամներ: Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել հասարակական կազմակերպությունների /միավորումների/ ներկայացուցիչներ, իրավապահ գործունեության ոլորտում առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ ունեցող անձինք, իրավապաշտպաններ, մշակութային և հասարակական այլ գործիչներ, որոնց մասնակցությունը Խորհրդի աշխատանքներին կարող է նպաստել Խորհրդի գործառույթների արդյունավետ իրականացմանը: Միևնույն ժամանակ, Խորհրդի կազմում չեն կարող ընդգրկվել այն անձինք կամ կազմակերպությունները, որոնք տվյալ պահին ֆինանսավորում են (դրամաշնորհ կամ ծառայությունների մատուցում` «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն) ստանում ՀՀ ոստիկանությունից:

Խորհրդի կազմում ընդգրկված կազմակերպություններին Խորհրդում ներկայացնում են վերջիններիս կողմից լիազորված անձինք: Խորհրդի կազմը համալրել ցանկացող անձինք և կազմակերպությունները դիմում են ներկայացնում Խորհրդի նախագահին` Խորհրդի կազմում ընդգրկվելու վերաբերյալ: Դիմումի մեջ պետք է ներկայացվեն սահմանված վերոհիշյալ պահանջներին համապատասխանությունը հիմնավորող տեղեկատվություն և փաստաթղթեր: Ներկայացված դիմումը` կից փաստաթղթերով, տեղադրվում է Ոստիկանության պաշտոնական կայքէջում:

Խորհրդի նախագահը, Խորհրդի կազմում ընդգրկվելու վերաբերյալ դիմումների ներկայացման վերջնաժամկետը լրանալուց հետո ոչ ուշ, քան մեկշաբաթյա ժամկետում, որոշում է կայացնում դիմումը բավարարելու կամ մերժելու մասին` այդ մասին տեղեկացնելով դիմումատուին:

Խորհրդի անդամների մեկ երրորդը, երկու տարին մեկ անգամ, ենթարկվում է ռոտացիայի` Աշխատակարգով սահմանված կարգով:
Դիմումները Խորհրդի նախագահին կարող են ներկայացվել [email protected] էլ. փոստի հասցեով: Հարցերի դեպքում խնդրվում է կապ հաստատել (010) 596-310 հեռախոսահամարով:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2018 թվականի հունիսի 29-ը ներառյալ: Սահմանված ժամկետի ավարտից հետո ներկայացված դիմումները քննարկման ենթակա չեն: