Խաղաղության պայմանագրի տեքստում կան ձևակերպումներ, որոնցից կարող է բխել ռազմական բախում․ Վիգեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
Բոլորը

Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադարձել է Գերմանիայի կանցլերի հայտարարությանը՝ շեշտելով, եթե Շոլցը Արցախը չհամարեր Ադրբեջանի մաս՝ չէր խոսի տարածքային ամբողջականությունից։

Հիշեցնենք՝ Գերմանիայում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա երեկ հանդիպում է ունեցել կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Համատեղ ասուլիսի ընթացքում Շոլցը կարևորել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ այն հավասարազոր է տարածքային ամբողջականության հետ։

«Մենք մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անկայունությամբ և Լեռնային Ղարաբաղում սրվող հումանիտար իրավիճակի կապակցությամբ: Ստատուս քվոն չի կարող շարունակվել, և պետք է հանգել երկարաժամկետ լուծման` ի բարօրություն մարդկանց: Այս առումով անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման տեսանկյունից: Ընդ որում, այս բոլոր սկզբունքները հավասարազոր են», – ասել էր կանցլերը։

«Եթե Գերմանիայի կանցլերը չհամարեր, որ Արցախը Ադրբեջանի մաս է, չէր խոսի տարածքային ամբողջականությունից։ Ուրեմն մենք խնդիր ունենք։

Մենք էլ ենք շահագրգռված, որ իքնորշման և տարածքային ամբողջականության սկզբունքները հարգվեն, չհակադրվեն, և մենք կարողանանք երաշխավորել արցախցիների ապագան՝ իրենց պատմական հայրենիքում։

Երբ որ մենք քննարկում ենք Արցախի անվտանգության հարցը և միջազգային երաշխիքներ ենք պահանջում, դրանից բխում է նաև կարգավիճակը, դա ժամանակի հարց է։ Կարելի է ողջունել Գերմանիայի կանցլերի դիրքորշումը, որը համընկնում է մեր դիրքորոշման հետ»,- նշեց Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։