Գերմանիայի կանցլերն աննախադեպ հայտարարություն արեց․ Բեռլինը խաղի հայտ ներկայացրեց Կովկասում․ Հակոբ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի հետ

-ԵՄ առաջատար պետությունների Գերմանիայի կանցլերը Նիկոլ Փաշինյանի հետ ասուլիսում խոսում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքից՝ այն հավասարազոր դիտարկելով տարածքային ամբողջականության հետ։ Սա հիշեցրեց Մինսկի խմբի գործընթացի խոսույթը, երբ այս սկզբունքները դրվում էին իրար կողքի։ Պատերազմից հետո այդքան շատ չի քննարկվում, Ալիևն է փորձում դրանից խույս տալ։ Ի՞նչ գնահատական ունեք ընդհանրապես այս հայտարարության հետ կապված։

-Անշուշտ, կարևոր հայտարարություն է, հատկապես, որ հնչում է կարևոր պետության առաջին դեմքի շուրթերից, և եթե դիտարկենք հետպատերազմյան երկամյա շրջանը, ապա կարծես թե սա աննախադեպ հայտարարություն է՝ մակարդակի առումով։ Այսինքն՝ էլի եղել էին ինքնորոշման իրավունքի մասին խոսակցություններ դեսպանների մակարդակով, տարբեր այլ դիվանագետների, նաև կան Ֆրանսիայի խորհրդարանի հայտնի բանաձևերը։ Բայց որ գործադիր իշխանության առաջին դեմքի մակարդակով բարձրաձայնվի այս խնդիրը, պատերազմից հետո, կարծես, սա առաջին անգամ է։ Բայց նաև պետք է հասկանանք, թե ինչու է հնչում այդ արտահայտությունը, ինչ մոտիվներ կան, ինչ խնդիրներ ունի Գերմանիան։ Պարզ է, որ այդ հայտարարությունը հնչում է Գերմանիայի խնդիրների համատեքստում, և ոչ թե Հայաստանի, հայության համար ինչ-որ ականջահաճո բան ասելու։ Այստեղ պետք է նկատի ունենանք, որ Գերմանիան այսօր ուկրաինական պատերազմի և դրա շուրջ կուտակված համաշխարհային դիմակայության ամենատուժող կողմերից մեկն է, և այստեղ մենք Գերմանիայի համար դրա տնտեսական, քաղաքական հետևանքները, նաև մարտահրավերները։

-Ինչո՞վ է հետաքրքիր Գերմանիային Հարավային Կովկասը և այսպիսի դիրքավորումը։

-Գերմանիան տեսնում է, որ իրադարձությունները բավականին աշխույժ սկսել են ծավալվել նաև Հարավային Կովկասի ուղղությամբ։ Այստեղ մի շարք պատճառներ կան, բայց մենք տեսնում ենք, որ բավական մեծ դինամիկա են ստացել։ Գործոնները շատ են՝ կա Իրանի խնդիրը, Ռուսաստանի հանգամանքը, ձևավորվում է Չինաստանի խնդիրը և ավելի մասշտաբ է ստանում։ Եվ Գերմանիան, տեսնելով այդ խաղի աշխուժացումը, Կովկասը դիտարկում է արդեն իր դերակատարման, իր խաղի առանցքային ուղղություններից մեկը։ Եվ ես հակված եմ այդ հայտարարությունները, որ հնչեցին, դիտարկել այդ առնչությամբ, այսինքն՝ Գերմանիան այստեղ ներկայացնում է այդպիսի խաղի հայտ։ Եվ պետք է ուշադրություն դարձնել, որ այդ կարգի՝ բավական կտրուկ հայտարարություններ կամ քաղաքականություն դրսևորում է մեկ էլ Ֆրանսիան, որը ևս տուժող կողմ է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան