ՌԴ ԱԴԾ-ն տեսանյութ է հրապարակել Բրյանսկի շրջանում «ուկրաինացի դիվերսանտների հարձակման» վայրից, որը մոնտաժված է

Լուրեր

17.05.2026 | 20:55
Ըմբիշ Էրիկ Ղազարյանը` Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 20:32
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Լատվիայում օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքի պատճառով
17.05.2026 | 19:49
Մենք մի հատ «ջարդված մատ» ունենք, անունը՝ Նիկոլ Փաշինյան, որը պետք է պոկենք և վռնդենք․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 19:17
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն են օգնության հասել
17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
17.05.2026 | 15:46
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Արմավիրում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 15:39
Այս իշխանությունը կազինոն բերել է ամեն մեկի տուն, իսկ թմրանյութը՝ ամեն մի դպրոց․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հրապարակել է առաջին տեսանյութը Բրյանսկի շրջանում, իբր, «ուկրաինացի դիվերսանտների հարձակումից», որի մասին նախօրեին հայտարարել էին ռուսական իշխանությունները, գրում է Meduza-ն։

Ըստ լրատվամիջոցի՝ տեսանյութը մոնտաժված է։ Դրանում երկու ավտոմեքենա կա․ առաջին տեսանյութում երևում է «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենա է՝ հետնամասում փամփուշտների անցքերով և կոտրված ապակիներով, իսկ երկրորդում՝ «Նիվա» մակնիշի ավտոմեքենա, որի վրա, բացի ծակված անվադողերից, ակնհայտ վնաս չի երևում։

Երկու դեպքում էլ ավտոմեքենաների մեջ մահացածների մարմիններ են ցուցադրված։ Տեսանյութում «ՎԱԶ 2107»-ի շրջանակները ռետուշացված են, սրահում տեսանելի է արյան նման մի բան։ «Կարող ենք բացատրել» Telegram-ալիքը նկատել է, որ տեսանյութում մեքենան մի վայրում է կայանված, իսկ լուսանկարներում՝ մեկ այլ վայրում։

«Նիվա»-ն ներկայացված է կարճ տեսանյութում և երկու լուսանկարում։ Միևնույն ժամանակ, տեսանյութում մեքենան ճանապարհին է կանգնած, իսկ լուսանկարներում՝ խրամատի մեջ։ Առաջին լուսանկարում մեքենան նկարված է դրսից, երկրորդում՝ ներսից, որտեղ երևում է հանգուցյալի մեջքը։

«ՎԱԶ 2107»-ը նախկինում չի հիշատակվել Բրյանսկի շրջանում «դիվերսիայի» մասին հաղորդագրություններում։

ԱԴԾ-ի տեսանյութում ցուցադրվում են նաև ականների լուսանկարներ, ձեռքի հակատանկային նռնականետ և մեկ պարկուճ։ Այս լուսանկարներից միայն մեկում է տարածքը հայտնվել կադրում: Մնացած դեպքերում զենքերը նկարահանվել են մոտիկից։ Աղբյուրի փոխանցմամբ՝ հնարավոր չէ պարզել՝ արդյո՞ք լուսանկարներն արվել են անմիջապես դեպքի վայրում։

Հիշեցնենք, որ մարտի 2-ի առավոտյան Բրյանսկի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը հայտնել էր, որ «Ուկրաինայի դիվերսիոն-հետախուզական խումբը» ներթափանցել է Լյուբեչանե գյուղ։ Նահանգապետի խոսքով՝ «դիվերսանտները» կրակել են մեքենայի վրա, սպանել տեղի բնակչին, վիրավորել տասը տարեկան երեխայի։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սա որակել էր «ահաբեկչություն»։ Իսկ ահա Ուկրաինայի նախագահի գրասենյակը տեղի ունեցածը որակել է «դասական սադրանք»։

Էմմա Չոբանյան