Գերմանիայի կանցլերը խոսեց ԼՂ ինքնորոշումից, իսկ Փաշինյանը՝ ԼՂ-ի անվտանգությունից և իրավունքներից, ինչը հետ է ինքնորոշումից․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.05.2026 | 09:38
ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրային սահմանափակումների վերացումը
14.05.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
Բոլորը

Եվրամիության առաջատար պետություններից Գերմանիան ճանաչում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դա համարում է հավասար տարածքային ամբողջականության սկզբունքին։ Այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի հետ ասուլիսում արել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

«Մենք մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անկայուն և Լեռնային Ղարաբաղում գնալով սրվող հումանիտար իրավիճակից: Ստատուս քվոն չի կարող երկար շարունակվել, պետք է հանգել երկարաժամկետ, ի բարօրություն մարդկանց լուծման։ Անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման տեսանկյունից։ Ընդ որում, այս բոլոր սկզբունքները հավասարազոր են»,- ասել է Գերմանիայի կանցլերը։

Ի՞նչ նշանակություն ունի այս հայտարարությունը ներկա փուլում։ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ ԵՄ-ի առաջատար պետություններից մեկը հանդիսացող Գերմանիան նախ արձանագրում է, որ Արցախի շուրջ այս իրավիճակը կարող է բերել նոր էսկալացիայի, և դրանով է պայմանավորված, որ ավելի շատ խոսում է տարածաշրջանի ավելի երկարատև խաղաղության և կայունության համատեքստում։

«Երկրորդ՝ այս հայտարարությունը գալիս է լրացնելու ավելի վաղ՝ հետպատերազմյան շրջանում աշխարհաքաղաքական կենտրոններից հնչած այն հայտարարություններին, որ իրականության մեջ երկրորդային չէ ինքնորոշման իրավունքի սկզբունքը։ Ավելին՝ Գերմանիայի կանցլերը նշում է ոչ միայն ինքնորոշման իրավունքի մասին, այլ ասում է, որ այն հավասարազոր է տարածքային ամբողջականությանը, իսկ մինչ այդ խոսում էր ՀՀ-ի ու Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքի մասին։ Ի միջի այլոց՝ դա այն տրամաբանության ներքո է հնչում, որը դեռ տարիներ առաջ եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի տրամաբանությամբ կարգավորման պրոցեսի հիմքում»,- ասաց ընդդիմադիր գործիչը։

Նա խնդրահարույց է համարում այն, որ մինչ Գերմանիայի կանցլեր Շոլցը խոսում էր ԼՂ-ի ինքնորոշման իրավունքից, ՀՀ վարչապետը բարձրաձայնում էր ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերը, ինչը, ըստ Տիգրան Աբրահամյանի, ինքնորոշման իրավունքից հետքայլ է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան