Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածի գործով կարգապահական վարույթ է հարուցվել նաև Ռուբիկ Մխիթարյանի նկատմամբ․ դատավորը չի մեկնաբանում

Լուրեր

06.04.2026 | 16:51
ՌԴ-ում հաստատել են գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Օտրոշչենկոյի մահը Ղրիմում՝ Ան-26 ինքնաթիռի կործանման հետևանքով 
06.04.2026 | 16:40
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Մոնտե Կառլոյի «Մասթերսից»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 16:32
Զելենսկին հայտնում է, որ Ուկրաինան և Սիրիան ընդլայնում են անվտանգության ոլորտում համագործակցությունը
06.04.2026 | 16:21
Ադրբեջանում ջրհեղեղի հետևանքով մեկ մարդ է մահացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 16:10
Հրապարակվել է ֆուտբոլի կանանց Հայաստանի հավաքականի կազմը
06.04.2026 | 15:59
Ալիևն ու Ղավելաշվիլին ընդգծել են ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման դերը Հարավային Կովկասում՝ անվտանգության ապահովման գործում
06.04.2026 | 15:51
Իրանը ձևակերպել է իր պատասխանը հրադադարի առաջարկներին. Իրանի ԱԳՆ խոսնակ
06.04.2026 | 15:42
Հայաստանի հետ խաղաղությունն ամրապնդելու համար ստորագրված փաստաթղթերը բավարար չեն, կարևոր է առևտուրը. Ալիև
06.04.2026 | 15:36
Սպիտակում շնամարտ կազմակերպելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
06.04.2026 | 15:35
Իրանն ու ԱՄՆ-ն ստացել են ռազմական գործողությունները դադարեցնելու և անհապաղ հրադադարի ծրագիրը. Reuters
06.04.2026 | 15:27
Հայաստանի 15 շախմատիստ կմասնակցի Եվրոպայի անհատական առաջնությանը
06.04.2026 | 15:18
Նախկին ու ներկա օլիգարխների, բոլորի՛ որդիներին բերելու եմ ծառայության. Հայկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 15:15
Ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը. Կոբախիձե
06.04.2026 | 15:10
Լուկաշենկոն՝ ՀՀ-ՀԱՊԿ հարաբերությունների մասին // Իրանի ԻՀՊԿ-ի ղեկավարը սպանվել է․ ԼՈՒՐԵՐ
06.04.2026 | 15:00
Ես զինվորների լողանալու հարցով ի պաշտոնե չեմ զբաղվում. Արման Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդարադատության նախարարությունը Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտումն արձանագրող որոշման համար կարգապահական վարույթ է հարուցել նաև Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նկատմամբ։ Մխիթարյանը վերաքննիչ ատյանի այն դատավորն է, որը դատական ստուգման է ենթարկել առաջին ատյանի դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանի՝ Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման հանգամանքն արձանագրող որոշումը։

Հիշեցնենք, որ Սեդրակ Քոչարյանը 2018 թվականին Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող հարկերից խուսափելու և փողերի լվացման հոդվածներով ներգրավվել է որպես մեղադրյալ։ ԱԱԾ-ն գործի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, որը պաշտպանական կողմը դիտարկել է որպես Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածը խախտող։ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարան բողոք է ներկայացրել՝ միջնորդելով պարտավորեցնել Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտին հրապարակայնորեն հերքել հաղորդագրությունը և ներողություն խնդրել Սեդրակ Քոչարյանից՝ դրանում տեղ գտած արտահայտությունների համար: Առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արման Հովհաննիսյանի, 2019 թվականի ապրիլի 5-ի որոշմամբ Հայկ Ալումյանի բողոքը բավարարել է մասնակիորեն՝ ճանաչելով միայն Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի՝ 2019 թվականի փետրվարի 19-ի հաղորդագրությամբ Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտումը։ Այս որոշման դեմ վերաքննիչ բողոքի քննության արդյունքում դատավոր Ռուբիկ Մխիթարյանն անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը։
Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը, որը վարույթ է ընդունվել։ Վճռաբեկ դատարանը 2022 թվականի նոյեմբերի 24-ին բեկանել է Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածը խախտելու վերաբերյալ ստորադաս դատարանների դատական ակտերը։ Վճռաբեկ դատարանը դիրքորոշում է հայտնել, որ տվյալ գործով ստորադաս դատարանները պատշաճ իրավական գնահատման չեն ենթարկել այն հանգամանքը, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի կողմից հաղորդագրություն տարածելը վարույթն իրականացնող մարմնի՝ քրեադատավարական օրենքով նախատեսված լիազորությունների շրջանակում կատարված գործողություն չէ, հետևաբար՝ դրա օրինականությունը և հիմնավորվածությունը հնարավոր չէ ստուգել քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։

Վճռաբեկ դատարանի կայացրած այս դատական ակտից հետո գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դիմել է Արդարադատության նախարարություն՝ Արման Հովհաննիսյանի և Ռուբիկ Մխիթարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցով, և վարույթները,փաստորեն, հարուցվել են։

Դատավոր Ռուբիկ Մխիթարյանը մեզ հետ զրույցում իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ դիրքորոշում չհայտնեց։

«Քանի որ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի լույսի ներքո այս գործընթացն ընդհանրապես գաղտնի է, դրա մասին կարող են իմանալ միայն դատավորն, ում նկատմամբ հարուցվում է վարույթը և հարուցող մարմինը, նպատակահարմար չեմ համարում այս հարցով որևէ դիրքորոշում հայտնել կամ հրապարակայիր քննարկում կատարել»,- ասաց Ռուբիկ Մխիթարյանը։
Նշենք, որ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ վարույթ հարուցող մարմինը պարտավոր է ապահովել կարգապահական վարույթի գաղտնիությունը: Կարգապահական վարույթի շրջանակներում առաքվող բոլոր փաստաթղթերը պետք է առաքվեն փակ ծրարներով` «ծառայողական» դրոշմագրով կամ դրա անհնարինության դեպքում՝ հասցեատիրոջ պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելով, որի դեպքում համարվում են հասցեատիրոջ կողմից ստացված նրա պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվելու պահից: Կարգապահական վարույթի նյութերը սույն օրենսգրքով չնախատեսված անձանց տրամադրելն արգելվում է»։

Արաքս Մամուլյան