«Փախչող» գեներալը․ Վահե Ղազարյանը ոչ մի ասուլիս չի տվել, չի պատասխանում նաև լրագրողների հարցերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Օրերս ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպման համար ԱԺ եկած ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը մեծ արագությամբ «փախավ», որ չլսի ոստիկանների կողմից «Եռաբլուր»-ում որդեկորույս մայրերին բռնության ենթարկելու և համակարգի բարեփոխումների տապալման մասին լրագրողների հարցերը և հարկատուներին հաշվետվություն չտա, թե ինչո՞ւ ոստիկանության բարեփոխումները կյանքի չեն կոչվում սպասված ծավալով։ Ղազարյանը խորհրդարանից հեռանում է լրագրողների համար ոչ հասանելի ելքով։

Վահե Ղազարյանը ՆԳ նախարար է նշանակվել 2023 թվականի հունվարի 9-ին, իսկ մինչ այդ՝ շուրջ երեք տարի, զբաղեցրել է ՀՀ ոստիկանապետի պաշտոնը։ Այս ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանի ընկեր Վահե Ղազարյանն աշխատել է որևէ կերպ չշփվել լրագրողների հետ․ նա ոչ մի անգամ մամուլի ասուլիսով հանդես չի եկել, նաև չեն եղել հարցազրույցներ, անգամ ՝ պետական լրատվամիջոցներին տրված։

ԻՔՄ ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը բարեփոխումների գաղափարն ու մոտեցումները չի կիսում և այն անձ չէ, որը կարող է ապահովել թափանցիկ գործող և հանրային ակնկալիքները բավարարող ոստիկանություն։

Նշենք, որ երբ քննարկվում էր ՆԳՆ ստեղծելու գաղափարը, կառավարությունը և Արդարադատության նախարարությունը բարձրագոչ հայտարարություններով էին հանդես գալիս, թե սա բխում է ժողովրդավարության և հաշվետվողականության սկզբունքերից։ Սակայն ՆԳ նախարարի հանրային հաղորդակցության մակարդակը մնում է շատ ցածր, ինչպես եղել էր ոստիկանապետ եղած տարիներին։ Նրա և քաղաքացիների միջև կապը խզված է, Վահե Ղազարյանը որևէ կերպ չի անդրադառնում հասարակությանը հուզող խնդիրներին։

ՆԳ նախարարը նախօրեին ԱԺ-ում պատասխանել էր միայն ՔՊ-ական պատգամավորներից մեկի այն հարցին, թե ինչո՞ւ է դադարեցվել ոստիկանությունում տեսախցիկների տեղադրման գործընթացը։ Ի դեպ, պատգամավորները Վահե Ղազարյանին սկսեցին հարցեր ուղղել միայն նրա հետ ունեցած փակ հանդիպումից հետո, իսկ մինչ այդ ՔՊ-ականները պայմանավորվածություն են ունեցել նախարարին չանհանգստացնել։

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ասում է՝ Վահե Ղազարյանը խիստ ժողովրդավար է։ Հակաժողովրդավարական բազմաթիվ դրսևորումներով հայտնի ՀՀԿ-ի նախկին անդամ, ներկայում արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող Գրիգոր Մինասյանի լավատեսությունը, սակայն, քաղհասարակության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը չի կիսում։

Ոստիկանությունը չբարեփոխելու փաստն արձանագրում է անգամ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո պարբերաբար հայտարարում է Հայաստանի՝ ժողովրդավարական պետություն լինելու, կառավարության թափանցիկ աշխատելաոճի մասին, սակայն հենց վարչապետը հաճախ հասանելի չի լինում լրատվամիջոցներին և արդեն շուրջ մեկուկես տարի նաև խոսնակ չունի։ Վահե Ղազարյանը, հավանաբար, փորձում է պաշտոնավարել այդ նույն տրամաբանությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան