Մոլդովայի խորհրդարանը դատապարտել է ՌԴ ագրեսիան ընդդեմ Ուկրաինայի

Լուրեր

17.05.2026 | 15:00
Պետք է զարգացնենք կրոնական զբոսաշրջությունը․ Արման Թաթոյանն Արմավիրում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 14:50
«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Չարենցավանում են․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 14:43
Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց
17.05.2026 | 14:26
Խաբի Ալոնսոն` «Չելսիի» գլխավոր մարզիչ
17.05.2026 | 13:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
17.05.2026 | 13:51
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
17.05.2026 | 13:23
«Ուժեղ Հայաստանը» նույն ՀՀԿ-ն ա՝ ռեբրենդինգ արած․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 12:40
ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում «Նուբարաշենի» հոգեբուժարանում արձանագրված ինքնասպանության դեպքը
17.05.2026 | 12:28
Էբոլա վիրուսի հազվագյուտ շտամի բռնկում․ ԱՀԿ-ն ահազանգում է
17.05.2026 | 12:21
«Եվրատեսիլ 2026»-ում հաղթել է Բուլղարիան
17.05.2026 | 11:41
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ծննդյան տարեդարձի առիթով
17.05.2026 | 11:17
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները խոչընդոտել են ՔՊ-ի նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը, 10 անձ ձերբակալվել է. ՔԿ
17.05.2026 | 10:50
Վթարային ջրանջատում Լոռու և Կոտայքի մարզերում
17.05.2026 | 10:37
UFC. Հայտնի է Քոնոր Մաքգրեգորի հաջորդ մրցակիցն ու մենամարտի օրը
17.05.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Մոլդովայի խորհրդարանը հռչակագիր է ընդունել, որով դատապարտում է ռուսական ագրեսիան Ուկրաինայում։ Այս մասին գրում է NewsMaker-ը։

Փաստաթղթում ընդգծվում է, որ 2014 թվականից Ռուսաստանն ապօրինի, չհրահրված և չարդարացված ագրեսիվ պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ, որը վերաճել է լայնամասշտաբ ներխուժման 2022 թվականի փետրվարի 24-ին։

Մոլդովացի խորհրդարանականները Ռուսաստանի Դաշնության գործողություններն անվանել են «ռազմական հանցագործություն» և «միջազգային իրավունքի սկզբունքների կոպտագույն խախտում»։ Մոսկվային կոչ է արվել անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում և դուրս բերել ուժերն ու զինտեխնիկան երկրի՝ միջազգայնորեն ճանաչված ամբողջ տարածքից:

Նշվում է, որ հռչակագիրն ընդունվել է հինգշաբթի կայացած նիստում՝ «Գործողություն և համերաշխություն» կուսակցության խորհրդարանական մեծամասնության պատգամավորների ներկայությամբ։ Կոմունիստների և սոցիալիստների դաշինքը, ի նշան բողոքի, լքել է դահլիճը։

«Շոր» կուսակցության պատգամավորները նիստին չեն մասնակցել։

Տաթև Ֆռանգյան