G20-ի գագաթնաժողովը ՌԴ-ից պահանջում է երկարաձգել հացահատիկային գործարքը

Լուրեր

26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
Բոլորը

Ուկրաինայի պատերազմը դարձել է Դելիում G20-ի գագաթնաժողովի գլխավոր թեման՝ չնայած հյուրընկալողի մտադրություններին՝ ավելի մեծ ուշադրություն դարձնել զարգացող երկրների խնդիրներին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հանդիպման մասնակիցները միակարծիք են եղել, որ Ռուսաստանը պետք է դուրս բերի իր զորքերն Ուկրաինայից՝ հանուն խաղաղության և համաշխարհային տնտեսական կայունության վերականգնման։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ռուսաստանից պահանջել է երկարաձգել, այսպես կոչված, հացահատիկային գործարքը։ Թուրքիայի և ՄԱԿ-ի միջնորդությամբ կնքված համաձայնությունն ավարտվում է մարտին։

Սակայն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Արևմուտքն ինքն է թաղել այդ գործարքն իր գործողություններով։ Մասնավորապես, Մոսկվան վրդովված է, որ ռուսական ապրանքների (հատկապես՝ պարարտանյութերի) արտահանման նկատմամբ սահմանված պատժամիջոցները մնում են նույնը։

Հացահատիկային գործարքի պայմանների կատարումն ու երկարաձգումը չափազանց կարևոր է պարենային ապրանքների համաշխարհային գները զսպելու և սննդի պակասի դեմ պայքարելու համար, ինչը հատկապես ազդում է աղքատ երկրների վրա:

Պատերազմի սկզբից Ռուսաստանը Սև ծովի նավահանգիստներում արգելափակել է ուկրաինական ապրանքները, հիմնականում՝ հացահատիկն ու եգիպտացորենը, ինչը մեծ խնդիրներ է առաջացրել համաշխարհային շուկայում։ Բլինքենն ասել է, որ Ռուսաստանն օգտագործում է հացահատիկային գործարքը որպես ճնշման գործիք և վերջին ամիսներին համակարգված ու նպատակաուղղված խախտում է դրա պայմանները:

Տաթև Ֆռանգյան