Ուկրաինայի պատերազմից ի վեր առաջին անգամ Բլինքենն ու Լավրովը կարճ հանդիպում են ունեցել

Լուրեր

26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլիքենն ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կարճ հանդիպում են ունեցել G-20-ի ԱԳ նախարարների գագաթնաժողովի շրջանակում: Սա երկու երկրների միջև նման առաջին շփումն է ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր, գրում է AP-ն։

Ամերիկացի պաշտոնյաներն ասում են, որ Բլինքենը և Լավրովը շուրջ 10 րոպե զրուցել են Նյու Դելիում G-20 համաժողովի շրջանակում: Կարճատև հանդիպումը տեղի է ունենում Վաշինգտոնի և Մոսկվայի հարաբերությունների կտրուկ սրման պայմաններում՝ մինչ Ուկրաինայի հետ Ռուսաստանի պատերազմի շուրջ լարվածությունն աճում է։

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Բլինքենն օգտագործել է քննարկումը՝ Լավրովին երեք կետ նշելու համար. ԱՄՆ-ը կաջակցի Ուկրաինային հակամարտությունում այնքան ժամանակ, որքան կպահանջվի պատերազմն ավարտին հասցնելու համար, Ռուսաստանը պետք է չեղարկի իր որոշումը՝ դադարեցնելու մասնակցությունը միջուկային պայմանագրին, և որ Մոսկվան պետք է ազատ արձակի կալանավորված ամերիկացի Փոլ Ուելանին։

Պաշտոնյան, որը խոսել է լրագրողների հետ անանունության պայմանով, ասել է, որ Բլինքենը համոզել է Լավրովին, որ չկա որևէ միտք, որ ԱՄՆ-ն տատանվում է Ուկրաինային աջակցելու հարցում։

Միաժամանակ, պաշտոնյան հրաժարվել է մանրամասնել Լավրովի պատասխանը, սակայն ասել է, որ Բլինքենի մոտ տպավորություն չի ստեղծվել, որ մոտ ապագայում Ռուսաստանի վարքագծի մեջ որևէ փոփոխություն կլինի:

Էմմա Չոբանյան