Բրյանսկի շրջանում կրկին ԱԹՍ է ընկել. իշխանությունները պնդում են, որ տարածաշրջան ուկրաինացի դիվերսանտներ են ներթափանցել

Լուրեր

26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ Բրյանսկի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը հայտարարել է վերջին երեք օրվա ընթացքում շրջանի տարածքում երկրորդ անօդաչու սարքի հարձակման մասին։ Իշխանությունները պնդում են նաև, որ ուկրաինացի դիվերսանտները ներթափանցել են Կլիմովսկի շրջանի սահմանամերձ շրջան, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ուկրաինայի զինված ուժերը հերթական հարձակումն են իրականացրել Կլիմովսկի շրջանի վրա, անօդաչու թռչող սարքի անկման հետևանքով Սուշանի գյուղում բնակելի շենք է բռնկվել»,- իր Telegram-ալիքում գրել է շրջանի ղեկավարը։

Սա տարածաշրջանում այս շաբաթվա ընթացքում երկրորդ անօդաչու սարքի հարձակումն է։ Նահանգապետը հայտնել է, որ  երեքշաբթի լույս երեքշաբթի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցվել շրջանի Սուրաժ թաղամասի երկնքում։ Ըստ իշխանությունների՝ զոհեր և ավերածություններ չկան:

Անցած երեքշաբթի անօդաչու սարքեր են ընկել նաև Մոսկվայի մարզում և Ռուսաստանի չորս այլ շրջաններում։ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը անօդաչու սարքերի հարձակումների համար մեղադրել է Կիևին։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն իր հերթին ասել է, որ Ուկրաինան ոչ թե հարձակվում է Ռուսաստանի վրա, այլ պաշտպանական պատերազմ է մղում։

Տաթև Ֆռանգյան