Ալիևն առաջարկել է ընդլայնել ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամների կազմը

Լուրեր

26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում COVID-19-ի դեմ պայքարի Չմիավորման շարժման կոնտակտային խմբի գագաթնաժողովում առաջարկել է վերափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։

«Եվս մեկ կարևոր հարց, որը քննարկվում է ամբողջ աշխարհում տարիներ շարունակ, ՄԱԿ-ի համակարգի բարեփոխումներն են։ ՄԱԿ-ի ԱԽ-ն հիշեցնում է անցյալը և չի արտացոլում ժամանակակից իրականությունը։ Անվտանգության խորհրդի կազմը պետք է ընդլայնվի, որ այն դառնա ավելի ներկայացուցչական և աշխարհագրորեն ավելի արդար»,- ասել է Ալիևը։

Նա նշել է, որ մեկ մշտական տեղ պետք է տրվի Չմիավորման շարժմանը՝ այն երկրին, որը շարժման նախագահողն է, ռոտացիոն սկզբունքով պետք է տեղ ունենա ՄԱԿ-ի ԱԽ-ում։ Ըստ Ալիևի՝ Ադրբեջանն աջակցում է նաև Անվտանգության խորհրդում Աֆրիկային մշտական ​​տեղերի հատկացմանը։

Հավելենք, որ վերջին շրջանում Ալիևը, Թուրքիայի իշխանությունների հետ համահունչ, պարբերաբար է հանդես գալիս ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդլայնելու առաջարկով։ Անկարան իր հերթին ակտիվորեն միջազգային կառույցներում առաջ է տանում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մշտական տեղ ստանալու թեման։ Այս մասին նույնիսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գիրք է հրատարակել, որը ներառում է «Աշխարհը հինգից մեծ է» հեռանկարի կիրառում և կենտրոնանում է ՄԱԿ-ի ԱԽ-ի կառուցվածքի փոփոխության վրա։

Էմմա Չոբանյան