Շոլցը մերժել է Ուկրաինայի հարցով Պուտինի հետ բանակցություններ վարելու պահանջը

Լուրեր

26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
Բոլորը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կտրականապես մերժել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու հարցով բանակցություններ վարելու պահանջները, գրում է DW-ի ռուսական ծառայոթւյունը։

«Երբ դանակը կոկորդին են դնում, բանակցություններ չեն լինում՝ բացառությամբ սեփական ստրկության մասին»,- ասել է նա Գերմանիայի Բունդեսթագում ելույթ ունենալով Ուկրաինա ռուսական զինված ներխուժման տարելիցի կապակցությամբ։

«Չի կարելի խաղաղություն հաստատել Ուկրաինայի թիկունքում: Մենք գիտենք, թե ինչ ճակատագիր է սպասվում ուկրաինացիներին ռուսական օկուպացիայի տակ: Խաղաղության ցանկությունը չի նշանակում ստրկություն ավելի մեծ հարևանի կողմից: Եթե Ուկրաինան դադարի պաշտպանվել, ապա կլինի ոչ թե խաղաղություն, այլ Ուկրաինայի վերջը»,- ընդգծել է Շոլցը։

Կանցլերը քննադատել է Կիևին զենքի մատակարարումը դադարեցնելու պահանջները, որոնք հնչել են Գերմանիայում տեղի ունեցած մի շարք խոշոր հանրահավաքների ժամանակ։

«Խաղաղության հնարավոր չէ հասնել, եթե այստեղ՝ Բեռլինում բղավեք «Ո՛չ պատերազմին», միևնույն ժամանակ կոչ անեք դադարեցնել ռազմական օգնությունն Ուկրաինային»,- ասել է կանցլերը՝ հիշելով ռուսական օկուպացիայի ժամանակ Կրամատորսկում, Իզյումում և Մարիուպոլում տեղի ունեցած իրադարձությունները։

Տաթև Ֆռանգյան