Բաքվում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն այցելել է Իրան-Ադրբեջան սահման
Քաղաքականություն
02.03.2023 | 17:51Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն այցելել է Իրանի հետ սահման։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Բաքվում ԱՄՆ դեսպանատունը։
«Գործերի ժամանակավոր հավատարմատար Գևարան այցելել է Աստարայում Պետական մաքսային կոմիտե՝ տեսնելու, թե ինչպես են ԱՄՆ-ի նվիրաբերած սարքավորումներն օգտագործվում Ադրբեջանի հարավային սահմանի երկայնքով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը կանխելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ իրանա-ադրբեջանական սահմանին պարբերաբար զինված բախումներ են տեղի ունենում երկու կողմերի թմրավաճառների և սահմանապահների միջև։
Էմմա Չոբանյան