Արգենտինայում ԱԷԿ-ում վթարի պատճառով 20 միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության

Լուրեր

26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Արգենտինայում շուրջ 20 միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության Ատուչայի ատոմակայանում տեղի ունեցած վթարի և հարակից տարածքում բռնկված հրդեհի պատճառով։ Բուենոս Այրեսի և մի քանի շրջանների սպառողների 40%-ը մնացել է առանց էլեկտրաէներգիայի, հայտնում է La Nacion-ը։

Խափանումը տեղի է ունեցել բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի վրա վթարի հետևանքով։ Վթարի պատճառը մոտակայքում բռնկված հրդեհն է։

Nucleoelectrica պետական ընկերությունը, որը պատասխանատու է ատոմակայանի շահագործման համար, հաստատել է, որ այն չի աշխատում «ցանցի հետ կապված խնդիրների» պատճառով։

Ատոմակայանը կկարողանա վերսկսել աշխատանքը ոչ շուտ, քան 48 ժամ անց։ Մինչ այժմ երկրում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 10 հազար ՄՎտ-ով։ Սովորաբար այն հասնում է 25,000 ՄՎտ-ի, նշել է կազմակերպությունը։

Երկրի Էներգետիկայի նախարարությունը հաստատել է, որ «էներգահամակարգում մի քանի խափանումներ են գրանցվել»։ Գերատեսչությունից պարզաբանել են, որ հետաքննում են պատճառները և աշխատում են անսարքությունների վերացման ուղղությամբ։

Տաթև Ֆռանգյան