Ես չեմ խոսում, գործում եմ` ի տարբերություն շատերի. Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Երևանի քաղաքապետարանում քաղաքական թիմ է գործում և խնդիրների լուծման արդյունավետությունից ելնելով՝ տարբեր տեղեր տարբեր մարդիկ են աշխատում։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է Երևանի քաղաքապետը երկրորդ պլան մղվել, և բոլոր տեղերում ու նաև լուսանկարներում հենց Ավինյանն է, և Կառավարության այսօրվա նիստին ևս մասնակցում էր ոչ թե Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, այլ Տիգրան Ավինյանը։

«Հաշվի է առնվում կառավարության հետ իմ աշխատանքի մեծ փորձը, ես երեք տարի աշխատել եմ փոխվարչապետ և շատ լավ պատկերացնում եմ, թե ինչպես են աշխատում նախարարությունները»,- նշեց փոխքաղաքապետը։

Հարցին, թե քաղաքապետը չի՞ պատկերացնում այդ ամենին՝ Ավինյանը պատասխանեց, թե Երևանի քաղաքապետը կառավարությունում չի աշխատել և միգուցե ավելի քիչ է պատկերացնում կառավարության ներսի պրոցեսները։

Դուք այդքան խոսում եք, որ ձեր ռեյտինգը բարձրանա՞․ Ապարանի հարցից դուք եք խոսում, կրթության հարցերից դուք եք խոսում․ այս դիտարկմանն ի պատասխան՝ Ավինյանը նշեց․ «Ես չեմ խոսում, ես գործում եմ, ի տարբերություն շատ-շատերի։ Ապարանի հարցից ես եմ խոսում, որովհետև նույն ներդրողն առաջարկել է Երևանում նախագիծ, և ես տեղյակ եմ նախագծից։ Ես առաջարկում եմ ոչ թե խոսքին ուշադրություն դարձնել, այլ՝ գործին, կենտրոնանալ գործի վրա»։

Նշենք, որ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի ավագանու սպասվելիք ընտրություններում քաղաքապետի իշխանական թեկնածուն է և վերջերս բավական ակտիվ է, բազմաթիվ միջոցառումների է մասնակցում։

Մանրամասները՝ տեսանյութում։