Ճանապարհներին խաչքարեր տեղադրելու հարցը` կառավարության օրակարգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում, ի թիվս այլ նախագծերի, քննարկվեց նաև նախագիծ, որը վերաբերում է փոքր ճարտարապետական ձևերի կառուցման և տեղադրման հետ կապված հարցերին։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլայանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ Հայաստանի տարածքում կանոնակարգված չէ նման օբյեկտների տեղադրման գործընթացը, իսկ թույլտվությունների տրամադրման կարգը սահմանող որոշման մեջ հստակված չէ այդ օբյեկտների շինարարության կամ տեղադրման համար անհրաժեշտ թույլտվությունների տրման ընթացակարգն ու դրանց ներկայացվող պահանջները։

«Դրա հետևանքով հանրապետության ողջ տարածքում առանց որևէ ընթացակարգերի և լիազոր մարմինների համաձայնությունների իրականացվում են հուշաքարերի, խաչքարերի, խաչերի և ճարտարապետական փոքր այլ ձևերի տեղադրման աշխատանքներ: Արդյունքում խախտվում են ինչպես հատուկ պահպանվող և քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման և պահպնման կարգերը, այնպես էլ քաղաքաշինական, գեղագիտական ու անվտանգային կանոնները:
Այս անկանոն վիճակը կարգավորելու նպատակով նախագծով առաջարկվում է թույլտվությունների կարգը սահմանող կառավարության համապատասխան որոշման մեջ կատարել լրացում և այդ ճարտարապետական փոքր ձևերի համար սահմանել ռիսկայնության աստիճան, կանոնակարգել աշխատանքների ընթացքը, պահովել լիազոր պետական մարմինների հետ համապատասխան համաձայնեցումների ընթացակարգը»,- նշեց Ղուլարյանը:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ խոսքով՝ այս օերնսդրական փոփոխությունը կատարելով հուշաքարերի, հուշաղբյուրների, խաչերի, խաչքարերի շինարարության, տեղադրման նպատակով սահմանվում է ռիսկայնության աստիճան, այդ օբյեկտները սահմանվում են որպես միջին ռիսկայնության օբյեկտներ, որոնց համար փորձաքննության փոխարեն անհրաժեշտ է ունենալ նախագծողի երաշխավորագիրը։

«Քաղաքաշինական գործունեության հատուկ օբյեկտների տարածքներում, այդ թվում միջպետական, հանրապետական ճանապարհների համար համապատասխանաբար 70 և 50 մետր գոտիներում, տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների համար 30 մետր սահմանվող գոտիներում, հատուկ պահպանվող տարածքների հողերում, ինչպես նաև այն դեպքում, երբ կառուցվող, տեղադրվող օբյեկտի բարձրությունը գերազանցում է 2.4 մետրը, անհրաժեշտ է առաջարկվող լուծումները նախապես համաձայնեցնել քաղաքաշինության բնագավառի լիազոր մարմնի հետ, որն էլ իր հերթին կհամաձայնեցնի հատուկ գոտիների համար պաշտպանական, ազգային անվտանգության, ոստիկանության, ճանապարհային մշակույթի, շրջակա ոլորտի լիազոր մարմինների հետ»,- նշեց Ղուլարյանը։

Նա նաև հավելեց, որ արդեն առկա այն օբյեկտները, որոնք չեն անցել համապատասխան ընթացակարգեր, հանդիսանալու են ինքնակամ կառույցներ՝ դրանից բխող հետևանքներով:

Մանրամասները՝ տեսանյութում։