Կլիմայական փոփոխությունները բերում են նրան, որ ցածրադիր գոտիներում ապրելն ավելի դժվարանալու է․ Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Արագած լեռան լանջին լեռնադահուկային ու էկոգյուղատնտեսական նոր համալիր կստեղծվի։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտնեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նախարարի խոսքով՝ նախածգով 4400 հեկտար տարածքի վրա ստեղծվելու է էկոգյուղատնտեսական նոր գյուղ՝ 300 մինիֆերմաներով, հյուրատներով։

«Կկառուցվի նաև 3 միլիոն խորանարդ մետր տարողությամբ ջրամբար, որպեսզի գյուղատնտեսական  համալիրն ունենա ջրի հասանելիություն։ Կառուցվելու է նաև լեռնադահուկային համալիր՝ ճոպանուղիների 5 գծերով, մոտ 30 կիլոմետր սահուղիներով, կառուցվելու է 25 հազար 260 քմ ճանապարհ ու 104 հազար 920 քմ բակային ճանապարհ։ Ներդրումային ընդհանուր ծավալը կազմելու է 190 միլիոն դոլար»,- նշեց Քերոբյանը։

Նախարարը նշեց, որ այս ծրագիրը դեռ 2018 թվականին է ներկայացվել քննարկման, 2020 թվականի մարտին կնքվել է փոխըմբռնման հուշագիր, սակայն պատերազմի  ու կորոնավիրուսի հետևանքով 2021-ի օգոստոսին է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ստեղծվել  հանձնաժողով, որը որոշում է կայացրել հավանություն տալ հենց այս նախագծին։

Քերոբյանը պարզաբանեց, որ կլիմայական փոփոխությունները բերում են նրան, որ Հայաստանի ցածրադիր գոտիներում ապրելն ավելի դժվարանալու է, այդ իսկ պատճառով այսպիսի  մոդելային միջավայրեր ստեղծելու կարիք կա։

Մանրամասները՝ տեսանյութում։