ԱՄՆ-ը դաշնակիցների հետ քննարկում է Չինաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցը, եթե Պեկինը պատերազմում օգնի Մոսկվային

Լուրեր

17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
17.05.2026 | 15:46
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Արմավիրում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 15:39
Այս իշխանությունը կազինոն բերել է ամեն մեկի տուն, իսկ թմրանյութը՝ ամեն մի դպրոց․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:20
Քարոզարշավի 10-րդ օրն ունենք 1 զոհ, 10 ձերբակալված, բազմաթիվ քրեական գործեր․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:00
Պետք է զարգացնենք կրոնական զբոսաշրջությունը․ Արման Թաթոյանն Արմավիրում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 14:50
«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Չարենցավանում են․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 14:43
Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց
17.05.2026 | 14:26
Խաբի Ալոնսոն` «Չելսիի» գլխավոր մարզիչ
17.05.2026 | 13:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
17.05.2026 | 13:51
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
17.05.2026 | 13:23
«Ուժեղ Հայաստանը» նույն ՀՀԿ-ն ա՝ ռեբրենդինգ արած․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 12:40
ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում «Նուբարաշենի» հոգեբուժարանում արձանագրված ինքնասպանության դեպքը
17.05.2026 | 12:28
Էբոլա վիրուսի հազվագյուտ շտամի բռնկում․ ԱՀԿ-ն ահազանգում է
17.05.2026 | 12:21
«Եվրատեսիլ 2026»-ում հաղթել է Բուլղարիան
Բոլորը

ԱՄՆ-ը դաշնակիցների հետ քննարկում է Չինաստանի նկատմամբ հնարավոր նոր պատժամիջոցների սահմանման հարցը, եթե Պեկինն ուկրաինական պատերազմում օգնի Մոսկվային։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկացի 4 պաշտոնյայի, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

ԱՄՆ-ը ցանկանում է ստանալ մի շարք երկրների աջակցությունը, հատկապես՝ G7-ի, որպեսզի համակարգի  Չինաստանի նկատմամբ ցանկացած հնարավոր սահմանափակումների հետ կապված աջակցությունը: Կոնկրետ ի՞նչ պատժամիջոցներ է առաջարկելու Վաշինգտոնը, դեռևս պարզ չէ։

Լրատվամիջոցը նշում է, որ վերջին շաբաթներին Վաշինգտոնը հայտարարել է, որ Չինաստանը դիտարկում է Ռուսաստանին զենքի մատկարարումների հնարավորությունը, սակայն Պեկինը դա հերքում է։

Երկրներից մեկի պաշտոնյան, որի հետ Վաշինգտոնը խորհրդակցել է, Reuters-ին ասել է, որ իրենք տեսել են միայն սակավ հետախուզական տվյալներ, որոնք կարող են հաստատել պնդումները, թե Չինաստանը դիտարկում է Ռուսաստանին ռազմական օգնության հնարավորությունը։ Սակայն ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենք դաշնակիցներին մանրամասն հետախուզական հաշվետվություններ են տրամադրում։

Էմմա Չոբանյան