Պարեկները Գյումրու քաղաքապետարանի աշխատակցի են ձերբակալել ապօրինի ծառահատման կասկածանքով․ որդին պնդում է՝ հայրը չոր ճյուղ է կտրել

Լուրեր

14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
14.09.2026 | 19:30
Հաջիևը տեղյակ չէր, ոնց են ցուցադրում ձեռագրերը. կրկնօրինակ էր և հրճվողների տգիտությունը երևաց․ Սամվել Մելիքսեթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 19:22
Պապիկյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են գործակցության հեռանկարներին առնչվող հարցեր
14.09.2026 | 19:08
«Արթիկ» ՔԿՀ-ի ծառայող է ձերբակալվել
14.09.2026 | 18:49
Ահազանգից երկու օր անց խոշտանգման ենթադրյալ դեպքի առթիվ վարույթ չի նախաձեռնվել. Խաժակ Թովմասյանը հաղորդում է ներկայացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 18:30
Այցը ցույց տվեց՝ ինչպես խաղաղությունը կարող է նոր հնարավորություններ ստեղծել Հարավային Կովկասի համար․ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը՝ գործերի հավատարմատարի Արցախ այցի մասին
14.09.2026 | 18:19
Փաշինյանն ու Բունդեսթագի պատվիրակությունը քննարկել են Հայաստան–Գերմանիա և Հայաստան–ԵՄ հարաբերությունները
14.09.2026 | 18:10
ԵՄ ներկայացուցիչը Երևանում է // Միացյալ Թագավորության երեք երկրներն անկախության գործընթաց կսկսեն․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում պարեկային ծառայության աշխատակիցները ձերբակալել են Գյումրու քաղաքապետարանի կոմունալ բաժնի հսկիչ-բանվոր Պողոս Փափազյանին։ Նրան կասկածում են ապօրինի ծառահատում կատարելու մեջ։

Պողոս Փափազյանի որդին՝ Կարեն Փափազյանը, սակայն, պնդում է, որ «ուզում են գործ սարքել իր հոր գլխին»։ Ըստ նրա, հայրը տեղում մասնագիտական աշխատանք է կատարել՝ բրիգադիրի ցուցումով և տարածքով անցնող առվի հունն է մաքրել չոր ճյուղից։ Տարածքում հսկողություն իրականացնող պարեկներից մեկի կանչով պարեկային ծառայության երեք մեքենաներ են ժամանել, և իրավապահները ձերբակալել են Պողոս Փափազյանին։

Ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ տեղեկացրեցին, որ քաղաքապետարանի աշխատակցին ու կազմված փաստաթղթերը ուղարկել են ՀՀ քննչական կոմիտե։

Պողոս Փափազյանի որդին՝ Կարեն Փափազյանը Factor.am-ի հետ զրույցում հայտնմեց, որ ծառի չոր ճյուղը որպես իրեղեն ապացույց ներկայացրել են Քննչական կոմիտե, այն պիտի ենթարկվի փորձաքննության։ Նա նաև լուսանկարել է չոր ճյուղը:

Արմիկ Մովսիսյան