Ադրբեջանից արձագանք դեռ չունենք․ Փաշինյանը՝ խաղաղության պայմանագրի Հայաստանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Բոլորը

Ադրբեջանին է փոխանցվել խաղաղության պայմանագրի մեր տարբերակը, բայց դեռ արձագանք չկա: ԱԺ – Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին Ադրբեջանի կամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների կողմից արձագանք եղել է:

«Երբ մենք էլ ստանում ենք նմանատիպ փաստաթուղթ, դրա արձագանքի ձևավորումը տևում է որոշակի ժամանակ, և ենթադրում եմ, որ որոշակի ժամանակից հետո ինչ-որ արձագանք կլինի, բայց նաև ուզում եմ ասել, որ այս ընթացքում տեղի է ունեցել խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքի երեք շրջափուլ. նրանք են առաջարկել, մենք ենք արձագանքել, և այդպես 3 անգամ, և աշխատանքն այդ ուղղությամբ պետք է շարունակենք:

Ընդ որում՝ ուզում եմ ընդգծել, որ անկախ առերես հանդիպումներից, այդ աշխատանքները նաև իրականացվում են, այսինքն՝ փաստաթղթային աշխատանքներ են իրականացվում, և այդ աշխատանքները միշտ չէ, որ պահանջում են առերես հանդիպում, վերջերս, օրինակ՝ նաև ադրբեջանական կողմին ենք փոխանցել սահմանների սահմանագծման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգի նախագիծ և նաև դրա արձագանքին ենք սպասում, իսկ այն առաջարկները, որոնք մենք արել ենք նախկինում, կոմունիկացիաների բացման վերաբերյալ, սահմանային անվտանգության ապահովման վերաբերյալ, այս բոլոր առաջարկները շարունակում են մնալ ուժի մեջ»,- նշեց վարչապետը:

 

Մանրամասները՝ տեսանյութում։