ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական խմբի հետ քննարկվել են կրթության զարգացման ծրագրերը

Լուրեր

14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
14.09.2026 | 19:30
Հաջիևը տեղյակ չէր, ոնց են ցուցադրում ձեռագրերը. կրկնօրինակ էր և հրճվողների տգիտությունը երևաց․ Սամվել Մելիքսեթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 19:22
Պապիկյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են գործակցության հեռանկարներին առնչվող հարցեր
14.09.2026 | 19:08
«Արթիկ» ՔԿՀ-ի ծառայող է ձերբակալվել
14.09.2026 | 18:49
Ահազանգից երկու օր անց խոշտանգման ենթադրյալ դեպքի առթիվ վարույթ չի նախաձեռնվել. Խաժակ Թովմասյանը հաղորդում է ներկայացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի քաղաքականությունների և ցկյանս կրթության համակարգերի բաժնի ղեկավար Բորեն Շակրունի գլխավորած փորձագիտական խմբին: Առաքելությունը Հայաստան է գործուղվել կրթության ոլորտում կարիքների գնահատման նպատակով. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը:

Ողջունելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին՝ Ժաննա Անդրեասյանը նախ նրանց ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի խնդրին՝ այս համատեքստում անդրադառնալով, մասնավորապես, շուրջ 30 հազար երեխաների կրթության և հիմնարար մյուս իրավունքների խախտմանը: ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ խնդրի առնչությամբ 2022 թվականի դեկտեմբերին համապատասխան նամակ է ուղարկվել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարներին։

«Ադբրեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի արդյունքում խախտվել են շուրջ 120 հազար բնակչի հիմնարար մի շարք իրավունքներ. նրանցից 30 հազարը երեխաներ են, այդ իսկ պատճառով ցանկանում եմ անդրադառնալ նրանց կրթության իրավունքի խախտմանը: Սննդի մատակարարման անհնարինության, Ադրբեջանի կողմից գազամատակարարման և էլեկտրաէներգիայի պարբերական խափանումների պատճառով թե՛ մանկապարտեզներում, թե՛ դպրոցներում, և թե՛ կրթական մյուս հաստատություններում խախտվում է երեխաների կրթության իրավունքը․ այս անթույլատրելի իրավիճակը ձգվում է արդեն բավական երկար ժամանակ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և հույս հայտնել, որ միջազգային կառույցների, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հասցեական գործողությունները կնպաստեն խնդրի կարգավորմանը:

Նախարարը բարձր է գնահատել ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությունը՝ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» մշակման գործընթացում և նշել, որ ծրագրով նախատեսված միջոցառումների պլանն իրականացնելիս ևս ակնկալում են զարգացման գործընկերների աջակցությունը:

«Մեզ համար որպես նպատակներ սահմանվել են ինչպես բովանդակության, այնպես էլ մասնագիտական ներուժի արդիականացումն ու հզորացումը՝ աշխատաշուկայի և ժամանակակից մասնագիտական պահանջներին համահունչ, ներառական, անվտանգ միջավայրի զարգացումն ու հասանելիության ապահովումը բնակչության բոլոր խմբերի համար։ Մենք կարևորում ենք մասնավոր հատվածի հետ համագործակցության, աշխատանքի վրա հիմնված ուսուցման, ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման, ենթակառուցվածքների, նյութատեխնիկական բազայի ապահովման գործընթացները»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Բորեն Շակրունը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և բարձր գնահատել ՀՀ կառավարության մշակած բարեփոխումների նախագիծը՝ կրթության փոխակերպման համատեքստում: Փորձագիտական խմբի ղեկավարը վերահաստատել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատրաստակամությունը՝ աջակցելու տեխնիկական և մասնագիտական կրթության և վերապատրաստման ռազմավարության շրջանակում (EFTP) Հայաստանում իրականացվող բարեփոխումների իրականացմանը. «Հայաստանը մեզ համար կարևոր գործընկեր է: Արդեն ծանոթացել ենք «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրին», որում սահմանվել են շատ հավակնոտ ծրագրեր և թիրախներ: Գնահատում ենք ձեր ջանքերն այդ ռազմավարական փաստաթղթի նախագծման և մշակման գործընթացում: Դա վկայում է կրթության փոխակերպում իրականացնելու ձեր պատրաստակամության մասին: Երեկ հանդիպել ենք նաև զարգացման մյուս գործընկերներին: Կա ընդհանուր դրական տրամադրվածություն կրթության զարգացման պետական ծրագրում և գործողությունների պլանում ներառված գաղափարների իրագործման առումով: Համակարգային բարեփոխումների իրականացման հարցում պատրաստ ենք ցուցաբերել մեր աջակցությունը և քննարկել համագործակցության կոնկրետ ծրագրեր»:

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի զարգացման, քոլեջների և ուսումնարանների գործունեության, մարդկային կապիտալի զարգացման ու հմտությունների բարելավման կարևորությանը և այս համատեքստում համագործակցության հեռանկարներին: Ժաննա Անդրեասյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ առաջիկայում ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելը, որը մինչ այս կիրառվել է փորձնական ծրագրերով, դարձնել ինստիտուցիոնալ: ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ կրթության ոլորտի քաղաքականությամբ ստեղծվել է մասնավորի հետ համագործակցության նոր ձևաչափերի գործիքակազմ, ինչի արդյունքում դիտարկվում է նաև քոլեջների և ուսումնարանների կառավարման մոդելը փոխելու հնարավորությունը:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկված հարցերի շուրջ գործնական քայլեր ձեռնարկելու վերաբերյալ: