Աղվան Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Այսօր մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի բացման արարողության ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մարտի 1-ը բացահայտված է, բայց մեղավորները պատժված չեն։

«Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ Մարտի 1-ը բացահայտված է, բայց մեղավորները պատժված չեն, իմ կարծիքով՝ Փաշինյանը նկատի ունի ինքն իրեն»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

«Մարտի 1-ի հանցագործները, կազմակերպիչները մինչև ասօր բացահայտված չեն։
Մարտի 1-ը մեր պատմության մի դրվագն է, որը այն ժամանակ իրենց ընդդիմություն համարողներն ու Արցախի հարցից հրաժարվողները կարողացան տարիներ շարունակ օգտագործել, ճնշում բանեցնել պետության վրա, պետական կառույցների վրա, և այսօրվա ողբերգությունները պայմանավորված են այդ մանիպուլյացիաներով»,- նշեց Վարդանյանը։

Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ՝ Մարտի 1-ը այսօր տեղի ունեցող իրադարձությունների նախադեպն ու սկիզբն էր։
Վարդանյան խոսքով`մանիպուլյացիա են այն ձևակերպումները, թե 2008 թվականին խաղաղ ցուցարարներին գնդակահարելու հրահանգ է տվել այդ ժամանակ գործող իշխանությունը։

«Կգա ժամանակ, ամեն ինչ կբացահայտվի: Գնդակահարություն չի եղել, եղել է սահմանադրական կարգի տապալման բացահայտ փորձ, եղել են զոհեր, և հայտարարվել է արտակարգ դրություն: Եթե դուք մի քիչ ուսումնասիրեք Մարտի 1-ի կադրերը, կտեսնեք, որ այն ժամանակվա ընդդիմությունն է հրահրել և ցանկացած գնով փորձել տապալել սահմանադրական կարգը»,- նշեց Վարդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։