Թուրքիայի աղետը կանխատեսած հոլանդացի գիտնականը ՌԴ-ի համար «մեգաերկրաշարժ» է կանխատեսել մարտի սկզբներին

Լուրեր

17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
17.05.2026 | 15:46
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Արմավիրում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 15:39
Այս իշխանությունը կազինոն բերել է ամեն մեկի տուն, իսկ թմրանյութը՝ ամեն մի դպրոց․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:20
Քարոզարշավի 10-րդ օրն ունենք 1 զոհ, 10 ձերբակալված, բազմաթիվ քրեական գործեր․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:00
Պետք է զարգացնենք կրոնական զբոսաշրջությունը․ Արման Թաթոյանն Արմավիրում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 14:50
«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Չարենցավանում են․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 14:43
Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց
Բոլորը

Հոլանդացի սեյսմոլոգ Ֆրենկ Հուգերբիթսը, որը նախազգուշացրել էր Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժի մասին, Solar System Geometry Survey-ի (SSGEOS) YouTube-յան ալիքում ասել է, որ մարտին նոր ցնցումներ կարող են հարվածել Հեռավոր Արևելքի ռուսական տարածքներին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ հետազոտողի՝ մարտի 2-ին և 5-ին Երկրի, Մերկուրիի և Սատուրնի կրիտիկական երկրաչափական մերձեցման պատճառով, արդեն մարտի 3-4-ին կամ մարտի 6-7-ին, Երկիրը կարող է «մեգաերկրաշարժի» ենթարկվել՝ 8,5 և ավելի բարձր մագնիտուդով։

«Շատ ավելի ակնհայտ տատանում է կրկին դրսևորել Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածը: Կամչատկայից, Կուրիլյան կղզիներից և հյուսիսում՝ Ճապոնիայից, Ֆիլիպիններում, ինչպես նաև Սուլավեսիի, Հալմահերայի, հնարավոր է նաև Ինդոնեզիայում՝ Բանդա ծովում: Այն կարող է նշանակալից դառնալ մինչև մարտի 3-ը կամ 4-ը»,- ասել է Հուգերբիթսը:

Միաժամանակ, նա այս շրջանների բնակիչներին հորդորել է սեյսմիկ ակտիվության դեպքում պլան պատրաստել։

«Մարտի առաջին շաբաթը շատ կարևոր է լինելու, մենք կարող ենք տեսնել ուժեղ կամ շատ ուժեղ սեյսմիկ իրադարձություն, սա մի բան է, որը բոլորին պետք է բարձր զգոնության մեջ դնի: Եթե դուք գտնվում եք սեյսմավտանգ գոտում, ապա ձեզ միշտ անհրաժեշտ է երկրաշարժի հետ կապված արտակարգ իրավիճակների պլան: Անկախ կանխատեսումից՝ ձեզ երկրաշարժի պլան է պետք։ Երբ գետինը սկսում է ցնցվել, դուք պետք է կարողանաք շատ արագ դուրս գալ տնից կամ շենքից: Դա կյանք կփրկի»,- պարզաբանել է գիտնականը։

Փետրվարի 3-ին Հուգերբիթսը կանխատեսել էր, որ «վաղ թե ուշ» Թուրքիայի հարավում՝ Սիրիայի հետ սահմանին, 7,5 մագնիտուդով նման աղետ կլինի։ Արդեն փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում ինը ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդով երկրաշարժեր տեղի ունեցան։

Տաթև Ֆռանգյան