Թուրքիայում ձերբակալել են հայտնի երկրաֆիզիկոսի՝ սոցցանցերում երկրաշարժի վերաբերյալ գրառման պատճառով

Լուրեր

13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
Բոլորը

Թուրք հայտնի երկրաֆիզիկոս, պրոֆեսոր Օվգյուն Ահմեթ Էրջանը երեկ ուշ երեկոյան ձերբակալվել է՝ սոցիալական ցանցում գրառման համար, գրում է Bianet-ը։

«Անպաշտպան կանայք բռնաբարվել են երկրաշարժի գոտում, քանի որ զինվորները չեն ժամանել առաջին երկու օրերին», – գրել էր նա։

Ստամբուլի տեխնիկական համալսարանի պրոֆեսորին մեղադրանք է առաջադրվել «հասարակությանն ատելության և թշնամանքի հրահրելու համար»։

Ոստիկանության բաժնում հարցաքննությունից հետո պրոֆեսորը կտեղափոխվի Մալաթիայի դատարան՝ ցուցմունք տալու։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ազատ է արձակվել երկրից չբացակայելու ստորագրությամբ։

Նշենք, որ առաջին անգամ չէ, որ պրոֆեսոր Էրջանը քննադատում է կառավարության արձագանքը երկրում ավերիչ երկրաշարժերից հետո: Նախկինում նա հայտարարել էր, որ արտակարգ իրավիճակների կառավարումը ձախողվել է, և որ 5-րդ բանակը ժամանել է երկրաշարժերից միայն 72 ժամ հետո, ինչը վկայում է այն մասին, թե «որքան վատ է միանձնյա իշխանությունը»։

Հավելենք, որ Թուրքիայում ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 45,000-ը։

Էմմա Չոբանյան