ՌԴ-ի եկամուտները նավթի և գազի արտահանումից հունվարին կրճատվել են գրեթե 40 տոկոսով

Լուրեր

16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
Բոլորը

2023 թվականի հունվարին նավթի և գազի արտահանումից Ռուսաստանի եկամուտները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել են 38 տոկոսով։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Միջազգային էներգետիկ գործակալության (IEA) տվյալները, փոխանցում է Meduza-ն։

Այս տարվա հունվարին Մոսկվան, ըստ IEA-ի, նավթի և գազի արտահանումից ստացել է 18,5 մլրդ դոլար, անցյալ տարվա հունվարին՝ մոտ 30 մլրդ դոլար։

Գործակալության գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլը հայտարարել է, որ արևմտյան պատժամիջոցները ռուսական էներգակիրների նկատմամբ հասել են իրենց նպատակին՝ կայունացրել են շուկան և կրճատել Մոսկվայի եկամուտները։

«Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանի նավթի և գազի եկամուտների նվազումն ավելի կտրուկ կլինի առաջիկա ամիսներին: Եվ նույնիսկ ավելի դրամատիկ միջնաժամկետ հեռանկարում՝ տեխնոլոգիաների և ներդրումների հասանելիության բացակայության պատճառով»,- ասել է Բիրոլը:

Ավելի վաղ էլ Ռուսաստանի Ֆինանսների նախարարությունը հայտնել էր, որ նախնական տվյալներով՝ 2023 թվականի հունվարին ռուսական բյուջեի դեֆիցիտը, նախորդ տարվա հունվարի համեմատ, աճել է 14 անգամ և կազմել 1,8 տրիլիոն ռուբլի։ Նավթագային եկամուտներն էլ նվազել են 46 տոկոսով, ինչը, ըստ Ֆինանսների նախարարության, պայմանավորված է Urals նավթի գների իջեցմամբ և գազի արտահանման կրճատմամբ։

Էմմա Չոբանյան