Հասնում է աբսուրդի․ բանավեճ՝ պատգամավորների միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ազգային ժողովում քննարկվում է «Ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է օրենսդրական կարգավորում՝ միտված ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության առավել արդյունավետ գործիքակազմ ունենալուն․ նախատեսվում է օգտագործել էլեկտրոնային հսկողության միջոցներ։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարինա Ղազարյանը նշեց, որ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հնձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին և հորդորեց կողմ քվեարկել։

Նշենք, որ էլեկտրոնային սարքավորումների ձեռբքերման համար պահանջում է որոշակի ֆինանսական միջոցներ. շուրջ 200 շղթայի հավաքածու ձեռք բերելու համար կպահանջվի մոտ 560 միլիոն դրամ:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հարց ուղղեց, թե ինչու է հենց 200 շղթայի հավաքածու ձեռք բերվելու։ Արդյո՞ք լուրջ ուսումնասիրության արդյունքում է հայտաբերվել 200 դեպք։

«Մենք պարտավոր ենք այնպիսի միջավայր ստեղծել, որ բռնություններն ընտանիքներում կանխարգելվեն,- պատասխանեց Ղազարյանը՝ հավելելով, որ փորձագետները նշել են, որ Հայաստանում արձանագրվել է ընտանեկան բռնության 200 դեպք, բայց հնարավոր է, որ այդպիսի դեպքերն ավելի շատ լինեն։

Պատգամավորների միջև վեճ ծագեց։ «Դուք ասում եք 200 դեպք։ Եթե այդ 200 թիվը դուրս է բերվել Ֆրանսիայի, Կանադայի փորձի ուսումնասիրությունից, դա աբսուրդ է»,- ասաց Կյուրեղյանը։

Ղազարյանն արձագանքեց․ «Դուք այնպիսի հարց եք տալիս, որ դա հասնում է աբսուրդի։ Պարզ է, որ այդ 200 թիվը ես չեմ տվել, ես չեմ իրականացրել փորձագիտական հետազոտություն։ Կառավարությունն է բերել այս նախագիծը, այդ թիվը վեր է հանվել փորձագիտական խմբերի ուսումնասիրության արդյունքում»։

Մանրամասները՝ տեսանյութում։