ՀԲ-ն Թուրքիայում ավերիչ երկրաշարժի վնասը 34 միլիարդ դոլար է գնահատել

Լուրեր

13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
Բոլորը

Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը և հետցնցումները երկրին ավելի քան 34 միլիարդ դոլարի վնաս են պատճառել։ Այս մասին հայտնել է Համաշխարհային բանկը (ՀԲ), գրում է Turkish Minute-ը։

Նշվում է, որ այս գումարը համարժեք է 2021 թվականի Թուրքիայի ՀՆԱ-ի չորս տոկոսին, իսկ այս գնահատականը հաշվի չի առնում վերակառուցման ծախսերը, որոնք «պոտենցիալ երկու անգամ ավելին են»:

Համաշխարհային բանկը նախազգուշացնում է, որ շարունակվող հետցնցումները, ամենայն հավանականությամբ, կավելացնեն աղետի պատճառած վնասի ընդհանուր չափը։

«Այս աղետը հիշեցնում է երկրաշարժերի համար Թուրքիայի բարձր ռիսկի և պետական ու մասնավոր ենթակառուցվածքների ճկունությունը բարձրացնելու անհրաժեշտության մասին»,- ասել է Համաշխարհային բանկի Թուրքիայի գրասենյակի տնօրեն Ումբերտո Լոպեսը:

Բացի այդ, Բանկը նաև գնահատել է, որ 1,25 միլիոն մարդ ժամանակավորապես անօթևան է դարձել բնակելի շենքերի վնասվելու պատճառով: Բնակելի շենքերին հասցված ուղղակի վնասը կազմում է գնահատվածի 53 տոկոսը, ընդ որում՝ վնասի 28 տոկոսը վերաբերում է ոչ բնակելի շենքերին, իսկ մնացածը ենթակառուցվածքներին, ինչպիսիք են ճանապարհներն ու կամուրջները:

Էմմա Չոբանյան