Էրդողանն Աֆրիկային միլիարդների զենք և օգնություն է տրամադրում՝ «նոր սառը պատերազմում» ազդեցության համար

Լուրեր

07.06.2026 | 00:08
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը
06.06.2026 | 23:47
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
Բոլորը

Քենիայից Սենեգալ, Արևելյան Աֆրիկայից Արևմուտք ամենապարզ ճանապարհն այսօր Ստամբուլով է: Քշեք դեպի Նայրոբիի օդանավակայան և կանցնեք Turkish Airlines-ի գովազդային վահանակների ու թուրքերի կողմից պատրաստված ոստիկանների մոտով: Դաքարում իջնելուց հետո Թուրքիայի կողմից կառուցված հսկայական մարզադաշտը շուտով կհայտնվի օդանավակայանի ճանապարհին։ Inews-ը գրում է, որ այս ամենը բոլորովին նոր է։ 2002 թվականին Turkish Airlines-ը չէր սպասարկում նույնիսկ Սահարայից դեպի հարավ Աֆրիկան, իսկ Թուրքիան ուներ մեկ տասնյակից պակաս աֆրիկյան դեսպանատներ: Այսօր դեսպանատների թիվը 43-ն է։

Փորձագետները նշում են, որ Ուկրաինայում պատերազմը սկիզբ է դրել Աֆրիկայի համար նոր պայքարի կամ նույնիսկ «նոր սառը պատերազմի»՝ Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև ազդեցության համար պայքարում: Սակայն, մինչ այդ, Թուրքիան ուժեղացնում է իր դերը աշխարհի ամենաարագ աճող մայրցամաքում:

Լրատվամիջոցը գրում է, որ այն, ինչ սկսվել է մարդասիրական օգնությունից և տնտեսական զարգացումից, վերածվել է խճճված աֆրիկյան քաղաքականության, որն ընդգրկում է բիզնեսը, օգնությունը, դիվանագիտությունը, մշակույթը, անվտանգությունը և ռազմական ուժը, որն ի վիճակի է մարտահրավեր նետել նույնիսկ ամենակայացած ուժերին:

«Աֆրիկան հեշտ թիրախ է Էրդողանի համար՝ ավտորիատար ղեկավարների համար հասուն միջոց, հեշտացված հռետորաբանությունը գրավում է հանդիսատեսին, հեշտ փողեր շատ աղքատ երկրների համար»,- ասել լրատվամիջոցին ասել է արևմտյան բարձրաստիճան մի դիվանագետ։

Նշվում է, որ սակայն հաշվի առնելով, որ թուրքական տնտեսության վիճակը վատթարանում է, ավերիչ երկրաշարժից հետո աճում է զայրույթը նաև այս տարվա ընտրությունների հետ կապված, Էրդողանի Աֆրիկայի խաղը շուտով կարող է փորձության ենթարկվել:

Փորձագետների կարծիքով՝ բեկումնային պահը Սոմալիում է եղել՝ 2011 թվականին, երբ Էրդողանը դարձավ առաջին ոչ աֆրիկյան առաջնորդը, որն այցելեց Մոգադիշո 20 տարվա ընթացքում ավերիչ սովի պայմաններում: Այդ ժամանակվանից ի վեր Անկարան մոտ մեկ միլիարդ դոլար է ուղղել Սոմալի և բացել իր ամենամեծ արտասահմանյան ռազմաբազան, որը գտնվում է կարևոր միջազգային նավագնացության ուղիների վրա:

Նշվում է, որ չնայած մեծ տնտեսական ներգրավվածությունը՝ կարող է նաև վնասել։ Անկարան ռազմական տեխնիկա է մտցրել Լիբիա, որտեղ քաղաքացիական պատերազմը հանգեցրել է երկու հակառակորդ կառավարությունների ստեղծման, և Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքեր է վաճառել երկրներին, այդ թվում՝ Նիգերիային, Բուրկինա Ֆասոյին, Նիգերին և Տոգոյին, որոնք պայքարում են իսլամիստ զինյալների դեմ:

2021 թվականին Թուրքիայի օդատիեզերական և պաշտպանական արտահանումն Աֆրիկա աճել է ավելի քան հինգ անգամ՝ հասնելով 461 միլիոն դոլարի, չնայած Աֆրիկայում ներգրավվածությունը նրան մրցակցության մեջ է դրել Ֆրանսիայի հետ։

Փորձագետներն ասում են, որ Անկարան երկարատև խաղ է խաղում Աֆրիկայում՝ ապահովելու կայուն հարաբերություններ այն վայրերում, որոնք հաճախ անտեսվում են:

«Աշխարհը դառնում է ավելի բազմաբևեռ, ինչպես դա ընկալվում է Անկարայում, գիտակցվում է, որ Թուրքիան ներուժ ունի իր ազդեցությունը գործադրելու տարբեր աշխարհագրություններում, որտեղ Արևմուտքը վակուում է թողնում»,- ասել է Crisis Group-ի Թուրքիայի փորձագետ Բերքայ Մանդիրաչին:

Այնուամենայնիվ, Էրդողանի Աֆրիկայի քաղաքականությունն այժմ կանգնած է ամենամեծ վտանգի առաջ այս ամսվա ավերիչ երկրաշարժից հետո: Աղետը հաջորդել է Թուրքիայի տնտեսական պայմանների երկարատև վատթարացմանը՝ Էրդողանին խոցելի դարձնելով այս ամառ կայանալիք ընտրություններից առաջ: Մանդիրաչին ասել է, որ աղետը Թուրքիային ավելի «ներքին հարցերով ուղղորդված» կդարձնի և վիճահարույց կդարձնի արտաքին օգնությունը, ներառյալ՝ Սոմալիին, որը գտնվում է հերթական սովի շեմին: Եթե Անկարան չկարողանա ապահովել իր ներկա միտումները Աֆրիկայում տնտեսական վիճակի պատճառով, հնարավոր է՝ Անկարայի աֆրիկյան ճանապարհորդությունն ավարտվի ակնկալվածից ավելի շուտ։

Էմմա Չոբանյան