Մանվել Գրիգորյանի կալանքի հարցը կորոշի դատավոր Մարինե Մելքոնյանը
Հասարակություն
19.06.2018 | 17:07Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում քիչ անց կքննարվի ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց ընտրելու հարցը:
Այս գործը մակագրվել է դատավոր Մարինե Մելքոնյանին, Գրիգորյանի պաշտպանությամբ զբաղվում են երեք փաստաբաններ` Արսեն Մկրտչյան, Կարեն Քամալյան և Արայիկ Ալվանդյանը:
Դատախազությունը միջնորդել է Մանվել Գրիգորյանի նկատմամբ կիրառել կալանքը որպես խափանման միջոց: