Բաքվում սպասում են Լավրովի այցին և այն «լավ հնարավորություն» որակում

Լուրեր

13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր երկօրյա պաշտոնական այցով մեկնում է Բաքու։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ ճեպազրույցում հայտնել էր, որ Լավրովը հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ինչպես նաև ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին։

«Ուղևորությունը համընկնում է 2020 թվականի փետրվարի 22-ին Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի հետ։ Հատուկ ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը»,- ասել էր Զախարովան։

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն իր հերթին լրագրողներին հետ զրույցում ասել է, որ կան որոշակի հարցեր, որոնք անհրաժեշտ է պարբերաբար քննարկել։

«Այս հանդիպումը լավ հնարավորություն կլինի։ Քննարկման առարկա կլինեն ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ տարածաշրջանային խնդիրները»,- ասել է Բայրամովը։

Նա նաև նշել է, որ Ադրբեջանն ամենօրյա կապի մեջ է  Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորախմբի հետ և գիտի, թե ինչ է կատարվում այնտեղ։

Էմմա Չոբանյան