Սրանով երիտասարդներին դուրս կթողնենք աշխատաշուկայից․ Էլեն Մանասերյանը՝ կենսաթոշակային տարիքի հիմքը վերացնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

«Արհմիությունները կարևոր երկու գործիք ունեն՝ գործադուլի և կոլեկտիվ բանակցություններ վարելու իրավունք, բայց դա դեկլարատիվ բնույթ է կրում, և քանի դեռ իմպերատիվ բնույթ չի կրում, չի կարող ձևավորվել սոցիալական գործընկերություն։
ՀՀ-ում ավելի շատ դա մշակույթ ձևավորելու խնդիր է, քան օրենքի կիրառման»,- Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին նշեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը։

Մանասարյանն անդրադարձավ նաև օրենսդրական այն փոփոխությանը, որի համաձայն՝Հայաստանում գործատուն այլևս չի կարողանա աշխատողին աշխատանքից ազատել՝ կենսաթոշակային տարիքի անցնելու հիմքով. Աշխատանքային օրենսգրքից հանվում է այս հիմքով աշխատանքից ազատելու կարգավորումը:
Նրա խոսքով՝ պետք է հեռուն նայել և դիտարկել, թե սրանով որքանով հնարավոր կլինի նպաստել երիտասարդների զբաղվածությանը՝ հաշվի առնելով նաև, որ ունենք դեմոգրաֆիական խնդիրներ, երիտասարդներին երկրում պահելու և ուղեղների արտահոսքի խնդիր։

Մանասարյանն ընդգծեց, որ մասնագիտական կողմնորոշման կենտրոնները պետք է նպատակային աշխատեցնել, որ երիտասարդները երազեն ոչ թե բուհում սովորելու, այլ մասնագիտություն ստանալու մասին:

Մանրամասները՝ տեսանյութում։