Ռուսական զորքերի դուրսբերումը կտանի՞ տարածաշրջանում առճակատման. թե՝ ոչ․ փորձագետները՝ ՌԴ դեսպանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Բոլորը

Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումից հետո Մոսկվայի քննադատություններն ակտիվացել են։ Այս անգամ քննադատություն և հոռետեսական սցենարների կանխատեսում է հնչեցրել Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Նա հայտարարել է, թե հավաքական Արևմուտքը փորձում է Հարավային Կովկասի տարածաշրջանը վերածել Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական առճակատման ասպարեզի՝ հավելելով, որ նախկինում նման բան չկար, և դա անհանգստություն է առաջացնում:

Եվրամիության հարյուր դիտորդների տեղակայումից ժամեր անց էր պաշտոնական Մոսկվայից հնչել առաջին քննադատությունը։ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան քաղաքացիական առաքելության ներկայության մեջ տեսել էր բացառապես աշխարհաքաղաքական ենթատեքստ և ոչ իրական հետաքրքրություն՝ կարգավորելու հարաբերությունները Հարավային Կովկասում։

Ռուսաստանի ներկայացուցչին հատկապես «մտահոգել» է Միացյալ նահանգների քաղաքականությունը։ Սերգեյ Կոպիրկինը մատնացույց է արել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հայտարարությունը, թե հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը պետք է ավելի արագ ընթանա, քանի որ ռուսներն ու իրանցիներն ակտիվանում են, ապա նշել․ «Տրամաբանությունը մեզ համար պարզ է, որ դա չի ծառայում տարածաշրջանի շահերին և արատավոր է»։

Հարավային Կովկասի հետ կապված ռուս-արևմտյան հակամարտությունը, ըստ քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի, սրվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո, երբ Մոսկվան խախտել է Վաշինգտոնի և Փարիզի հետ ձեռք բերված պայմանավորվածությունն ու Արցախում իր զորքերն է տեղակայել։

Այսօրինակ հայտարարություններով, ըստ Անդրիաս Ղուկասյանի, Մոսկվան զգուշացնում է, որ այս տարածաշրջանում այլևս ոչինչ չի կարող զիջել, քանի որ Կրեմլն արդեն զիջումների է գնացել ԵՄ դիտորդների տեղակայման և ՀՀ-ի՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան դիմելու հարցերով։ Այդուհանդերձ, ըստ քաղաքագետի, եթե Արևմուտքը պահանջում է տարածաշրջանից հանել ռուսական զորքերը, առաջ է գալիս հայ-թուրքական սահմանի պահպանության խնդիրը, որն իրականացվում է ռուսական զորքերի կողմից։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի խոսքով էլ՝ աշխարհաքաղաքական առանցքային զարգացումները տեղի են ունենում Վաշինգտոն-Մոսկվա-Պեկին եռանկյունում, որոնք համարվում են գերակա խաղացողներ։ Ըստ Բադալյանի՝ նրանց փոխհարաբերություններից են բխելու զարգացումները Հարավային Կովկասում։

Թե ՌԴ դեսպանի պատկերացմամբ այս իրավիճակում Հայաստանին ի՞նչ վտանգներ են սպառնում, ըստ քաղաքական մեկնաբանի, դա ռուսական կողմը պետք է ներկայացնի, սակայն Հակոբ Բադալյանը շեշտում է՝ տարածաշրջանում բոլոր երկրներն են վտանգի գոտում։

Սերգեյ Կոպիրկինը նաև հայտարարել է, որ ռուս զինվորականների և սահմանապահների առկայությունը Հայաստանում թույլ չի տալիս էսկալացիայի աճ Երևանի և Բաքվի միջև։

Նշենք, սակայն, որ ռուսական ներկայությունը Բաքվի համար ո՛չ զսպող մեխանիզմ եղավ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքը փակ պահելու հարցում, ո՛չ էլ սեպտեմբերին ՀՀ սուվերեն տարածքի վրա հարձակվելու ժամանակ։ Ավելին, ըստ տարածված տեսանյութի, ռուսական սահմանապահներն ադրբեջանական հարձակումից հետո լքում են իրենց վստահված հայկական սահմանները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան