Ֆինանսական աջակցություն գործատուներին, եթե աշխատանքի ընդունեն հաշմանդամություն ունեցող անձանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Գործազուրկ անձանց աշխատանքի ընդունող գործատուները պետական բյուջեից աջակցություն կստանան։ Զբաղվածության խթանման նպատակով իրականացվող միջոցառումն այսօր հաստատվել է ՀՀ կառավարության նիստում։

Ներկայացնելով նախագծը՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ փոխհատուցումը նախատեսված է այն գործատուների համար, որոնք ծրագրին նախորդող 3 ամիսների ընթացքում ունեցել են առնվազն 10 վարձու աշխատող և աշխատանքային հարաբերությունների մեջ չեն եղել ծրագրով աշխատանքի ընդունվող գործազուրկի հետ։ Գործատուները փոխհատուցման գումարն ստանալու են ծրագրի ավարտից ու աշխատանքային հարաբերությունները դադարեցնելուց հետո։

Ծրագրից օգտվելու պարտադիր պայմանն ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալն է ու վերջին 3 ամսում որևէ վճարվող աշխատանք չունենալը։

Աջակցության չափը և տևողությունը պայմանավորված կլինի աշխատանքի ընդունվող անձի տարիքով, սեռով, երեխա ունենալու, ինչպես նաև հաշմանդամություն ունենալու հանգամանքով։

16 – 29 տարեկան գործազուրկ անձանց դեպքում նրանց աշխատավարձից գանձվող եկամտային հարկը կփոխհատուցվի 50 %, բայց ոչ ավելի, քան ամսական 15 000 դրամ` 3 ամիս ժամկետով։

30 – 45 տարեկան գործազուրկ անձանց դեպքում նրանց աշխատավարձից գանձվող եկամտային հարկը կփոխհատուցվի 30 %–ով, բայց ոչ ավելի, քան ամսական 12 000 դրամ, փոխհատուցման ժամկետը 6 ամիս է։

46 – 62 տարեկանների դեպքում եկամտային հարկը կփոխհատուցվի 50 %–ով, բայց ոչ ավելի, քան ամսական 20 000 դրամ` 9 ամիս ժամկետով։

Իսկ 63-ից բարձր տարիքի գործազուրկ անձանց դեպքում փոխհատուցումը կկազմի եկամտային հարկի 70 %–ը, բայց ոչ ավելի, քան ամսական 21 000 դրամ` 6 ամիս ժամկետով։

Միջոցառման շրջանակում հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ ունեցող կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձանց աշխատանքի ընդունող գործատուների համար սահմանված է եկամտային հարկի 100 % փոխհատուցում, բայց ոչ ավելի, քան ամսական 50 000 դրամ։

Փոխհատուցման ժամկետը 1 տարի է։

Մանրամասները՝ տեսանյութում։