Վերադարձվող գումարները նշանակում են, որ թոշակը բարձրացրել ենք 6 հազար դրամով. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

2022-ի հուլիսի 1-ից 12 միլիարդ 347 միլիոն 447 հազար դրամի անկանխիկ շրջանառության ծավալ է արձանագրվել։ Ամփոփելով կենսաթոշակների հետվճարի արդյունքները՝Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ կենսաթոշակների հետվճարի համակարգի միջոցով 2022թ–ի հուլիսից մինչև այս տարվա հունվարը ներառյալ կենսաթոշակառուներին վճարվել է 1 միլիարդ 29 միլիոն դրամ։

«Համակարգի ներդրման պահից` 2022-ի հուլիսի 1-ից, 12 միլիարդ 347 միլիոն 447 հազար դրամի անկանխիկ շրջանառության ծավալ ունենք։ Հունվարին աճը մի փոքր ավելի ցածր է ի տարբերություն նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների, ինչը պայմանավորված է Ամանորի տոների կապակցությամբ այդ ամիսների գնողունակության բարձրացման հետ»,- նշեց Մկրտչյանը։

Նրա խոսքով` անկանխիկ առևտրի հետ կապված փետրվարին տվյալների աճ է կանխատեսվում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ 1000-ից ավել բնակչություն ունեցող գյուղերում կենսաթոշակներն ու նպաստներն անկանխիկ կտրամադրվեն։
Նախարարը նշեց, որ կենսաթոշակառուներին հետվճարի համակարգի միջոցով վերադարձվող գումարի միջին թիվը 3200 դրամ է, և կենսաթոշակառուների 70 տոկոսն իր թոշակը ծախսում է անկանխիկ եղանակով։

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ սա նշանակում է` թոշակը սեպտեմբերից ոչ թե 3000 դրամով են ավելացրել, այլ 6000։ Նա հավելեց, թե այս ծրագիրը կարելի է համարել կառավարության և թոշակառուների համագործակցություն  ստվերի դեմ պայքարում։

Մանրամասները՝ տեսանյութում։