Հայկական օդանավն առևանգել ու Իրան էր տարել մի անձ, որը մեքենայությունների մեջ էր եղել․ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
Բոլորը

Կառավարությունն օրենսդրական փոփոխություններ է նախատեսում «Ավիացիայի մասին» օրենքում:
Առաջարկվող փոփոխություններով Քաղավիացիայի կոմիտեն հնարավորություն կունենա արդեն տրամադրված լիցենզիան դադարեցնել, եթե հիմնավորի, որ մասնավոր ընկերության վատ աշխատանքը կարող է մարդկանց կյանքին, առողջությանը, սեփականությանն ու պետության անվտանգությանը սպառնացող ռիսկեր առաջացնել:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանն Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հիշեցրեց այն դեպքը, երբ ՀՀ-ում ավիաընկերությունը ստացել էր օդանավ շահագործողի վկայական, սակայն օդանավը ՀՀ բերելու փոխարեն այլ ուղղությամբ էր տարել՝ Իրան։
«Եվ դա բավականին մեծ խնդիրներ էր առաջացրել։ Ի պատիվ իրանցի գործընկերների հանարավոր եղավ այդ օդանավը վերադարձնել ՀՀ»,- նշեց փոխնախարարը։

Նրա խոսքով՝ հայկական օդանավն առևանգել ու Իրան էր տարել մի անձ, որը մեքենայությունների մեջ էր եղել։ Սակայն օդանավի շահագործման հետ կապված հարաբերությունների օրենսդրական կարգավորման դաշտից դուրս են մնացել առանցքային հարցեր: Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ ավիացիոն ոլորտում տնտեսվարողի վատ հեղինակությունը կարող է նպաստել լիցենզիա չտրամադրելուն։ Փոխնախարարը վստահեցրեց, որ այս կարգավորման առումով ուսումնասիրվել է միջազգային փորձը։

Մանրամասները՝ տեսանյութում։