Ստամբուլում առաջիկա 7 տարում հզոր երկրաշարժի հավանակությունը 64 տոկոս է․ թուրք պրոֆեսորը նախազգուշացնում է

Լուրեր

04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
04.11.2026 | 09:46
4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
Բոլորը

Թուրքական Քանդիլիի աստղադիտարանի երկրաշարժերի և ցունամիների հետագծման տարածաշրջանային կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Դողան Քալաֆաթը հայտարարել է, որ մինչև 2030 թվականը Ստամբուլում 7,0 մագնիտուդով երկրաշարժի հավանականությունը 64 տոկոս է, գրում է Duvar-ը։

Քալաֆաթի մեկնաբանությունները հնչում են այն ժամանակ, երբ Քահրամանմարաշի երկրաշարժերը նոր մտահոգություններ են առաջացրել Ստամբուլի կառույցների անվտանգության վերաբերյալ: Մինչ կառավարությունը խոստանում է արագ վերականգնել աղետից տուժած տարածաշրջանը, ուշադրությունը կենտրոնանում է նաև Ստամբուլի վրա, քանի որ փորձագետները տարիներ շարունակ զգուշացնում էին մոտ ապագայում մեգապոլիսում խոշոր երկրաշարժի հավանականության մասին։

Թուրք պրոֆեսորը նաև նախազգուշացրել է նոր երկրաշարժի մասին՝ «Հյուսիսային Անատոլիայի խզվածքի գծի միջին շրջանում»:

«Սակայն կենտրոնը լինելու է Մարմարա ծովը։ Սրա վտանգը հայտնի է։ Սա Մարմարա ծովով անցնող գիծն է։ Այս գիծը կստեղծի 7,0 մագնիտուդից բարձր երկրաշարժ: Սրա տեղը հայտնի է, բայց թե ե՞րբ, հնարավոր չէ ասել։ Այն ամենը, ինչ մենք կարող ենք, վիճակագրական վերլուծություն անելն է, որը ենթադրում է, որ երկրաշարժը տեղի է ունենալու 64 տոկոսով մինչև 2030 թվականը, 75 տոկոս՝ մինչև 2050-ը, 95 տոկոս՝ մինչև 2090 թվականը»,- ասել է թուրք պրոֆեսորը։

Կանխատեսվում է, որ այս երկրաշարժը մեծ ավերվածություններ է առաջացնելու Ստամբուլում։ Օրերս էլ քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն զգուշացրել էր, որ քաղաքում 90,000 կառույց խոշոր երկրաշարժի հետևանքով ամբողջությամբ փլուզվելու վտանգի տակ  է։

Էմմա Չոբանյան