Թուրքիայում նոր երկրաշարժերի հետևանքով վիրավորների թիվն աճում է
Քաղաքականություն
22.02.2023 | 14:39Թուրքիայի Հաթայ նահանգում փետրվարի 20-ին տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով տուժածների թիվն ավելանում է։ Թուրքական լրավականների հաղորդմամբ՝ երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ 6 մարդ զոհվել է, վիրավորվել՝ 562-ը։
Նրա խոսքով՝ վիրավորներից 18-ի վիճակը գնահատվում է ծանր։
Սոլյուն հավելել է, որ ներկայում Հաթայում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են փլուզված հինգ շենքերի փլատակներում։
Թուրքիայի հարավում գտնվող Հաթայ նահանգի Դեֆնե շրջանում փետրվարի 20-ի երեկոյան տեղի ունեցած 6,4 մագնիտուդով երկրաշարժից հետո տարածաշրջանում գրանցվել է 90 հետցնցում, որոնցից ամենաուժեղը՝ 5,8 մագնիտուդով, եղել է Սամանդաղում։
Էմմա Չոբանյան