ՌԴ ԱԳ փոխնախարարը Տոյվո Կլաարին բողոքել է Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայումից

Լուրեր

15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
Բոլորը

ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել անվտանգության և կայունության հարցերով ժնևյան միջազգային քննարկումների համանախագահ, Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։ ՌԴ ԱԳՆ-ն հաղորդում է, որ զրույցը տեղի է ունեցել եվրոպական կողմի նախաձեռնությամբ։

Նշվում է, որ ռուսական կողմը ևս մեկ անգամ ուշադրություն է հրավիրել Ժնևի միջազգային քննարկումների հերթական փուլերի չեղարկումների հակաարդյունավետության վրա։ Հաստատվել է ռուսական կողմի դիրքորոշումը Ժնևի միջազգային քննարկումների շարունակման հարցում՝ շեշտը դնելով Աբխազիայի ևՀարավային Օսիայի անվտանգության ապահովման վրա։

Բացի այդ, կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման թեման։

Գալուզինը բողոքել է, որ «Բրյուսելի որոշումը՝ Հայաստանում տեղակայել ԵՄ քաղաքացիական առաքելությունը, ունի հստակ աշխարհաքաղաքական ֆոն, որը չի նպաստում  Հարավային Կովկասում իրական կայունացմանը»։ Ընդգծվել է, որ տվյալ նախաձեռնության շուրջ Բաքվի և Երևանի միջև կոնսենսուս չկա։

Էմմա Չոբանյան