Մեկ վրանում` 25 հոգի. ՊՆ նախկին շենքի բնակիչների ճակատագիրն առկախված է․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

17.08.2026 | 20:12
Էջմիածին-Երևան երթուղայինում ծեծկռտուք է տեղի ունեցել․ վարորդն ու կարգավարը ձերբակալվել են
17.08.2026 | 20:00
Ինչի համար է ՀայՓոստը. վարչապետից բարձր վարձատրվող պաշտոնայի ղեկավարած կառույցի ՇԵՐՏԵՐԸ
17.08.2026 | 19:47
ԵՄ-ում մեզ չեն սպասում, եթե հիմա գործընթաց սկսենք, գիտե՞ք երբ կլինի, է հե՜յ. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 19:33
«Սպիսատ արածներին չեմ պատասխանում». Նարեկ Կարապետյանը` Ալեն Սիմոնյանի գրառման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 19:18
Ոնց որ անդաստիարակ, չար երեխա լինի. Լևոն Քոչարյանը` Ալեն Սիմոնյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 19:06
ՀՔԱՎ-ը գնահատել է ԶՈՒ բարեփոխումներին ուղղված ՀՀ կառավարության 2021 – 2026 թթ. գործողությունները
17.08.2026 | 18:51
«Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում ստուգումներ են ընթանում․ երկու օբյեկտում խախտումներ են հայտնաբերվել. ՍԱՏՄ
17.08.2026 | 18:40
ԵՄ-ին անդամակցությունը մեր առաջնահերթությունը չէ. Էրդողան
17.08.2026 | 18:31
«Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչները ՄԹ դեսպանի հետ քննարկել են դատաիրավական համակարգի խնդիրները
17.08.2026 | 18:20
Ժոզե Մոուրինյոն աչքի կապտուկով է ներկայացրել «Ռեալի» խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
17.08.2026 | 18:06
«Յաբլոկո»-ի փոխնախագահ Լև Շլոսբերգը 11 տարվա ազատազրկման է դատապարտվել ռազմական «կեղծիքների» և ՌԴ բանակը «վարկաբեկելու» գործով
17.08.2026 | 18:00
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն Լիլիթ Գալստյանն է
17.08.2026 | 17:58
Ռոնալդու. «Հնարավոր է՝ սա իմ վերջին տարին է ֆուտբոլում»
17.08.2026 | 17:52
ԱՄՆ-ից պատվիրակություն կժամանի Հայաստան
17.08.2026 | 17:50
«Ավելի քան դռնփակ»․ Հակակոռուպցիոն դատարանում հայտնվել է մի գործ, որում չկան ո՛չ հայցվորի, ո՛չ պատասխանողի անունները
Բոլորը

Թեև օրեր առաջ ոստիկանները հեռացրին Երևան-Աշտարակ մայրուղում գտնվող Պաշտպանության նախարարության նախկին շենքում հաստատված քաղաքացիներին, սակայն նրանց մի մասը տարածքից չի հեռացել․ շենքից մի քանի հարյուր մետր հեռավորությամբ վրան են տեղադրել ու այնտեղ են ապրում։

Նախարարության նախկին շենքում շուրջ 150 ընտանիք էր ապրում, որոշներն այստեղ բնակություն էին հաստատել վերջին շրջանում։ Ոստիկանությունից պարզաբանում են, որ իրենց ձևակերպմամբ՝ տարածքում ապօրինի գտնվող անձանց ներխուժումը վերացնելու գործողությունը շենքում հաստատվածների համար անակնկալ չի եղել, դեռ օգոստոսից են բնակիչներին զգուշացրել, որ շենքը պետությանն է պատկանում և չեն կարող մնալ այդտեղ։ Հիմա կին, տղամարդ, մեծ ու փոքր այս մեկ վրանում են տեղավորվել՝ մոտ 25 հոգի։

20 տարուց ավելի լքված շենքում բնակություն հաստատած անապահով ընտանիքները պնդում են՝ իրենց միջոցներով տարբեր աշխատանքներ են արել, ապրելու հարմար պայմաններ են ստեղծել, բայց հիմա դրսում են հայտնվել։ Ասում են՝ ոստիկանների հետ համաձայնություն էին ձեռք բերել 3 վրան  տեղադրել, հիմա միայն մեկն է։ Պնդում են՝ իրավապահները չեն թույլատրում ևս երկուսը տեղադրել։

Ինչո՞ւ են ոստիկաններն արգելել վրաններ տեղադրել․ Factor TV-ն հետաքրքրվեց ՆԳՆ Ոստիկանության հանրային կապերի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանից, սակայն վերջինը հորդորեց դիմել գրավոր։ Մեր տեսախցիկն արձանագրեց, որ ոստիկանները դեռ հսկում են ՊՆ նախկին շենքը, տարածքում նաև շտապօգնության մեքենա կա։ Ոստիկաններն ընդամենը հասարակական կարգն են ապահովում լիազորությունների սահմաններում՝ մեզ հետ զրույցում ասաց Զարզանդ Գաբրիելյանը։ Իսկ տեղում աշխատող ոստիկանները հրաժարվեցին հարցերի պատասխանել։

Այս օրերի ընթացքում 150 ընտանիքներից ժամանակավոր կացարան է տրամադրվել 12-ին․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խոսնակ Զառա Մանուչարյանը բացատրում է՝ չափորոշիչներին նրանք են համապատասխանել։

«Նախարարությունը քաղաքացիներին հորդորել էր, որ նրանք, ովքեր ունեն գիշերակացի, կեցության վայրի անհրաժեշտություն, համագործակցելով ՄՍԾ գործընկերների հետ, կարիքի գնահատում արվի և, ըստ այդմ, տեղափոխվեն Պետգույքի կոմիտեի կողմից տրամադրված հանրակացարանային սենյակներ: Որպես այդպիսին՝ պատրաստակամություն ունեցել և չափորոշիչներին համապատասխանել են 12 ընտանիքներ»,- ասում է Մանուչարյանը:

Ձմեռվա ցրտին դրսում մնացած քաղաքացիներն էլ պնդում են, որ ժամանակավոր կացարանների մի մասի հասցեն սխալ է եղել, մյուս մասում էլ արդեն բնակվողներ են եղել․ դա է պատճառը, որ իրենք չեն դիմում աջակցության  համար, փոխարենը պահանջում են՝ թույլատրել իրենց վերադառնալ Պետգույքի կառավարման կոմիտեին պատկանող տարածք, որն իրենցն են համարում։

Կառավարության 2022 թվականի ապրիլի 15-ի որոշմամբ՝ ՊՆ-ին պատկանող 71 միավոր գույք, այդ թվում՝ ՊՆ նախկին վարչական շենքը, ամրակցվեց Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ օտարելու կամ այլ նպատակով տնօրինելու համար։ Այս շենքը պիտի վերանորոգվի մինչև 2027 թվականը, որպեսզի դառնա արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) կենտրոն։ Նախատեսվում է նաև կենտրոնի տարածքում կառուցել վարչական շենքեր՝ կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների համար։ Իսկ թե ինչ ճակատագիր է սպասվում վրաններում բնակություն հաստատածներին, հայտնի չէ։

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան