Ադրբեջանը մեծ հաճույք է ստանում ռուս-հայկական հարաբերությունների լարումից, դա հրավիրում է նրա ագրեսիան․ Լևոն Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 17:48
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
Բոլորը

Հայ Ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Factor TV-ի հարցազրույցում ասում է՝ ինքը ռիսկ է տեսնում հայ-ռուսական հարաբերություններում առկա ներկա լարումից․ «Ադրբեջանը հիմա շատ մեծ հաճույք է ստանում ռուս-հայկական հարաբերությունների լարումից, ուր անվստահություն է, փոխադարձ մեղադրանք է, ինչը շատ ավելի վտանգավոր երևույթ է, երբ այն դիտարկում ենք Ադրբեջանի՝ ռազմական ներխուժում կատարելու հավանականության տեսանկյունից։

Հարաբերությունների նման որակը, ակնհայտ է, որ ավելի է հրավիրում Ադրբեջանին, Ալիևը շատ ավելի անպատիժ է իրեն զգալու՝ հարձակման գինը վճարելու տեսակետից, քան եթե՝ այդ հարաբերությունները մի քիչ ավելի լավը լինեին»,- ասաց քաղաքական գործիչը։

Երեկ Հայաստանում տեղակայվեցին ԵՄ-ի դիտորդներ, որոնք նպատակ ունեն հայ-ադրբեջանական սահմանի կայունացմանը նպաստել։ Դիտորդները տեղակայվեցին այն բանից հետո, երբ ՌԴ-ն չկատարեց ՀՀ-ի նկատմամբ անվտանգային պարտավորությունները և ադրբեջանական զավթումները վերացնելուն չաջակցեց, մինչդեռ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարում է, թե դիտորդները եկել են Հայաստան ՌԴ-ին դուրս մղելու նպատակով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան