Կրեմլն արձագանքել է Ջո Բայդենի՝ Ուկրաինա կատարած այցին

Լուրեր

16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
Բոլորը

Ռուսաստանն ուշադիր հետևել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ուկրաինա կատարած այցին, հետևելու է նաև Լեհաստանում իրադարձություններին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Նման իրադարձությունները կարևոր են, բնականաբար, մենք շատ ուշադիր հետևել ենք դրան։ Ուշադիր հետևելու ենք նաև, թե ինչ է լինելու այսօր Լեհաստանում, թեև մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ դա կլինի ռուսատյացության կենտրոնացման և զենքի նոր մատակարարումների փոխադարձ համոզմունքի շարունակություն ու լարվածության նոր սրում։ Չեմ կարծում, որ Վլադիմիր Պուտինն անձամբ կհետևի, բնականաբար, մենք հիմնական թեզերը կզեկուցենք նրան»,- ասել է Պեսկովը։

Կրեմլի խոսնակը նաև նշել է, որ Բայդենի այցն Ուկրաինա արտառոց իրադարձություն չէ Մոսկվայի համար, որը կարող է ազդել Ռուսաստանի ներքին գործերի վրա։

«Չեմ կարծում, որ մեզ համար ԱՄՆ նախագահի այցն Ուկրաինա ինչ-որ արտասովոր իրադարձություն է, որը կարող է ազդել մեր ներքին քաղաքականության վրա։ Եկեք, ամեն դեպքում, մնանք ինքնիշխան ու որևէ բանի ուշադրություն չդարձնենք։ Եկեք համարենք, որ մեզ համար գլխավոր առաջնահերթությունը մենք ենք ու մեր օրակարգը»,- հայտարարել է Դմիտրի Պեսկովը։

Էմմա Չոբանյան