48,5 կգ ոսկի․ ՊԵԿ-ն ապօրինի շրջանառությունից դուրս է բերել ավելի քան 1 միլիարդ դրամ արժեքով ոսկյա ձուլակտորներ

Լուրեր

26.08.2026 | 17:45
18-ամյա ֆուտբոլիստը 100 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»
26.08.2026 | 17:40
Լորիս Ճգնավորյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել
26.08.2026 | 17:25
Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան․ կքննարկվի նրա կալանքի հարցը
26.08.2026 | 17:23
Բուդապեշտը Ռուսաստանին համարում է Հունգարիայի ու Եվրոպայի համար սպառնալիք
26.08.2026 | 17:11
Առուշանյանի հետ շփվո՞ւմ եք. հարց Իրինա Յոլյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 17:00
Նեթանյահուն հայտնել է, որ Թրամփին առաջարկել է քննարկել Իրանի նկատմամբ «ավելի խիստ պաշարման» հնարավորությունը՝ կասկածելով գործարքի հնարավորությանը
26.08.2026 | 16:51
Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա հողամաս․ Գլխավոր դատախազություն
26.08.2026 | 16:39
«Ուրախ ավտոբուսի» ուղևորների համար study tour նախատեսու՞մ եք Գորիս-Կապան ճանապարհով. Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 16:28
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Ունիվերսիտատեա Կրայովա» հանդիպման մրցավարները
26.08.2026 | 16:17
Իրինա Յոլյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
26.08.2026 | 16:08
Ադրբեջանի ևս մեկ բուհում կսկսեն հայերեն դասավանդել
26.08.2026 | 16:03
Թշնամու ԶՈՒ-ն Սյունիքից 160 կմ հեռավորության վրա էր, հիմա որոշ տեղերում 10-15 մետրի վրա է. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 15:59
Զելենսկին Մասկին պարգևատրել է Ազատության շքանշանով՝ երկրի բարձրագույն պարգևներից մեկով
26.08.2026 | 15:47
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե Արևմուտքը շանտաժի է ենթարկում Հայաստանին երկաթուղու հարցում
26.08.2026 | 15:39
Գործող օլիմպիական չեմպիոն Ալիսա Լյուն բաց կթողնի գեղասահքի նոր մրցաշրջանը
Բոլորը

Վերջին ամիսներին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց և Օպերատիվ հետախուզության բաժինների բաժնի աշխատակիցների կողմից ԵԱՏՄ անդամ պետություններից ժամանող ուղևորների նկատմամբ իրականացված հսկողական աշխատանքների ընթացքում բացահայտվել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանով խոշոր չափերով ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների մաքսանենգության դեպքեր․ տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքները սահմանված են ՀՀ կառավարության (14․01․2021թ-ի թիվ N 35-Ն) որոշմամբ հաստատված ցանկով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածի իմաստով ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների խոշոր չափ է համարվում 8 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը։

ՄԴՊ Զվարթնոց բաժնի աշխատակիցները պետական սահմանին իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում կանխել են ֆիզիկական անձանց կողմից ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանք հանդիսացող՝ (ԱՏԳ ԱԱ 7108 ծածկագրին դասվող) ոսկյա ձուլակտորների սահմանված կարգի խախտմամբ ՌԴ-ից ՀՀ տեղափոխման 3 դեպք: Ձուլակտորների ընդհանուր քաշը 48,5 կգ է, արժեքը՝ 1 միլիարդ ՀՀ դրամ:

Նշված բոլոր դեպքերով ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածով կազմվել են մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություններ և նյութերի հետ միասին տրամադրվել նախաքննական մարմին: Փաստերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել են քրեական վարույթներ, կատարվում է նախաքննություն: