Գլխավոր դատախազի տեղակալ Մանասյանը ԵԽ գործընկերների հետ քննարկել է համագործակցության զարգացման հեռանկարները

Լուրեր

26.08.2026 | 16:51
Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա հողամաս․ Գլխավոր դատախազություն
26.08.2026 | 16:39
«Ուրախ ավտոբուսի» ուղևորների համար study tour նախատեսու՞մ եք Գորիս-Կապան ճանապարհով. Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 16:28
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Ունիվերսիտատեա Կրայովա» հանդիպման մրցավարները
26.08.2026 | 16:17
Իրինա Յոլյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
26.08.2026 | 16:08
Ադրբեջանի ևս մեկ բուհում կսկսեն հայերեն դասավանդել
26.08.2026 | 16:03
Թշնամու ԶՈՒ-ն Սյունիքից 160 կմ հեռավորության վրա էր, հիմա որոշ տեղերում 10-15 մետրի վրա է. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 15:59
Զելենսկին Մասկին պարգևատրել է Ազատության շքանշանով՝ երկրի բարձրագույն պարգևներից մեկով
26.08.2026 | 15:47
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե Արևմուտքը շանտաժի է ենթարկում Հայաստանին երկաթուղու հարցում
26.08.2026 | 15:39
Գործող օլիմպիական չեմպիոն Ալիսա Լյուն բաց կթողնի գեղասահքի նոր մրցաշրջանը
26.08.2026 | 15:30
ՔՊ-ն որոշել է չընտրել Իրինա Յոլյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնում
26.08.2026 | 15:21
Կպատմե՞ք` Գորիս-Կապան ճանապարհը 2020-ին ոնց գաղտնագողի GPS-ով կտրեցին․ Մանուկյանը՝ Յոլյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 15:10
Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել // Ընդդիմությունից ԱԺ հանձնաժողովի նախագահ ընտրվեց․ ԼՈՒՐԵՐ
26.08.2026 | 15:00
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 2.21 հա մակերեսով 2 հողատարածք
26.08.2026 | 14:52
Չեռնիգովում ռուսական հարվածի հետևանքով երկու զոհ կա, այդ թվում՝ 4-ամյա աղջիկ
26.08.2026 | 14:43
Խոզանի և բուսական մնացորդների այրումը վտանգում է կենսաբազմազանությունը․ ՇՄՆ
Բոլորը

Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը փետրվարի 20-ին ընդունել է ԵԽ համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանին, ծրագրի համակարգողներ Սոֆիո Ծակաձեին և Բոժենա Մալանչուկին, ԵԽ «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի ղեկավար Թամարա Բարբակաձեին և ծրագրի պատասխանատու Նատալյա Ադամյանին․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի գործունեությունը՝ ուղղված քրեական արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումներին:

Գլխավոր դատախազի տեղակալը ներկայացրել է մի շարք ուղղություններով Դատախազությունում իրականացվող ծրագրերը, ինչպես նաև արդարադատության ոլորտի բարեփոխումների շրջանակում ինստիտուցիոնալ կարողությունների բարելավմանն ուղղված քայլերը:

Հանդիպմանը քննարկվել են քրեական գործերով միջազգային իրավական օգնության ոլորտին, դատախազների բարեվարքությանը, էթիկային վերաբերող մի շարք հարցեր, կարևորվել է վերաբերելի բնագավառներում եվրոպական փորձի շարունակական ներդրումը, համատեղ միջոցառումների իրականացումը:

ԵԽ ներկայացուցիչ Լիլիթ Դանեղյանը Դատախազության հետ գործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել:

Գլխավոր դատախազի տեղակալը և Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները նախանշել են հետագա համագործակցության կոնկրետ ուղղություններ և այդ ուղղություններով համագործակցությունը զարգացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել: