Գերմանիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստան

Լուրեր

26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիայի Արտաքին գործերի նախարարությունը խորհրդատվական հայտարարություն է տարածել՝ իր քաղաքացիներին խորհուրդ տալով զերծ մնալ Ռուսաստան մեկնելուց։ Դա հատկապես վերաբերում է առաջիկա օրերին՝ փետրվարի 20-ից 26-ին, երբ Ռուսաստանում կանցկացվեն մի շարք պաշտոնական միջոցառումներ, որոնց կապակցությամբ կուժեղացվեն անվտանգության միջոցառումները։ Այն գերմանացիներին, ովքեր արդեն գտնվում են Ռուսաստանում, խորհուրդ է տրվում զգույշ լինել և խուսափել մարդկանց կուտակումների վայրերից, փոխանցում է VOA-ն։

ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ երկքաղաքացիություն ունեցողները (Գերմանիայի և Ռուսաստանի) Մոսկվայի կողմից համարվում են բացառապես Ռուսաստանի քաղաքացիներ։ Կոնֆլիկտային իրավիճակների դեպքում, օրինակ՝ զինվորական ծառայության զորակոչի հետ կապված, Գերմանիան չի կարողանա նման մարդկանց հյուպատոսական օգնություն տրամադրել։

Գերմանիայի ԱԳՆ-ն զգուշացնում է զերծ մնալ հատկապես Ուկրաինայի հետ սահմանամերձ Ռուսաստանի շրջաններ՝ Ռոստով, Կրասնոդար, Սարատով, Վորոնեժ, Վոլգոգրադ և այլ շրջաններ ուղևորությունից։

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը նույնպես խորհուրդ էր տվել Ռուսաստանում գտնվող կամ այնտեղ բնակվող ԱՄՆ քաղաքացիներին լքել երկիրը։

Տաթև Ֆռանգյան